Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ն ՈՒ UCOM-Ը ՀԱՍՏԱՏԵՑԻՆ, ՈՐ 6 ԱՄՍՈՎ ԱՆՎՃԱՐ ԿԱՊ ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնող ընկերությունների շարքում այսօր չտեսանք Ucom-ին ու Վիվա-ՄՏՍ-ին: Այսօր մամուլում նյութ էր շրջանառվում, որտեղ երկու օպերատորները նշված չէին: Օպերատորներին խնդրեցինք մեկնաբանել:

Ucom-ից մեզ պատասխանեցին, որ սեպտեմբերի 27-ից ընկերությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Իսկ սեպտեմբերի 28-ից ՀՀ ժամանող արցախահայերին հնարավորություն է տրված 6 ամիս անվճար օգտվել նաև Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։

Վիվա-ՄՏՍ-ից մեզ պատասխանեցին, որ սեպտեմբերի 27-ից նույնպես գործում է սակագնային հատուկ պլան՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար: Վիվա-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը բաժանորդագրվել հատուկ սակագնային պլանին 6 ամսով և յուրաքանչյուր ամիս ստանալ 10 ԳԲ ինտերնետ, 300 SMS ուղարկելու հնարավորություն և 800 րոպե խոսելաժամանակ (ցանցի ներսում, դեպի ՀՀ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստանի ցանցեր զանգահարելու համար): Երկու օպերատորները նաև տեղեկացրեցին, որ սեպտեմբերի 25-ից Գորիսի  և Վայքի սպասարկման կենտրոններն աշխատել են մինչև կեսգիշեր, իսկ արդեն սեպտեմբերի 26-ից Կոռնիձորում, Վայքում ու Գորիսում տեղակայվել են սպասարկման շարժական կենտրոններ՝ անվճար քարտերերի տրամադրում առավել արագ կազմակերպելու նպատակով:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ХРАМЕ ГРОБА ГОСПОДНЯ В ИЕРУСАЛИМЕ СОШЕЛ БЛАГОДАТНЫЙ ОГОНЬ (Видео)
      2024-05-05 10:11

      В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.  

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ