Последние новости

Չալաբյան․ Սամվել Շահրամանյանի տխրահռչակ հրամանագիրը հակասահմանադրական է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության գոյությունը դադարելու մասին տխրահչռակ հրամանագիրը ռոչինչ է, իրավական ուժ չունի մի քանի պատճառով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը:

 


«Նախ այն հակասահմանադրական է, երկրորդը, այն ստորագրվել է ուժի պարտադրանքով, բնակչության ֆիզիկական բնաջնջման վտանգի ներքո, և երրորդը, ցանկացած հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, իսկ այս հրամանագիրը հրապարակված չէ, որևէ մեկը չի տեսել այդ հրմանագիրը: Ուստի, Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որին հղում է կատարվում, իրավական իմաստով առոչինչ փաստաթուղթ է, գոյություն չունի, նույիսկ հրապարակված չէ»,-ասաց նա:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ