Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՆՉ ԱՆԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՉԱՐՏԱԳԱՂԹԵՆ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Բռնի տեղահանված արցախցիներն անխոս մեծ թվով խնդիրներ ունեն, սակայն նրանց Հայաստանում մնալուն և չարտագաղթելուն ուղղված առաջին քայլը պետք է լինի նրանց մշտական տանիքով ապահովելու ծրագրերը:
Պետք է սահմանվի հստակ չափորոշիչներ, ըստ դրա կազմվի բնակարանային կարիքներ ունեցողների ցանկը:
Առաջնահերթություն պետք է սահմանվեն Հայրենիքի պաշտպանության այս 3 տասնամյակների ընթացքում նահատակված հերոսների ընտանիքների, բազմազավակ ընտանիքների և այլ խմբերի համար:
Ընդ որում` հրատապություն սահմանել այն ընտանիքների համար, որոնք վերջին 30 տարվա ընթացքում, պատերազմական գործողությունների ժամանակ, մեկից ավելի զոհ են ունեցել: Ցավոք, այդպիսի ընտանիքները քիչ չեն:
Որոնք են այն հիմնական ֆինանսական աղբյուրները, որոնք պետք է ուղղվեն բնակարաշինության այս մեծ ծրագրին:
Առաջին, Արցախին յուրաքանչյուր տարի հատկացվող ֆինանսական միջոցները` Արցախի Հանրապետության բյուջեի չափով:
Երկրորդ, միջազգային այն կազմակերպություններն ու երկրները, որոնք հայտարարել են ստեղծված իրավիճակում գումարներ հատկացնելու մասին, դրանք պետք է ամբողջությամբ կամ մեծամասամբ ուղղել այս ծրագրի իրագործմանը:
Պետք է մեծ աշխատանքներ տանել, դրսից նախատեսված միջոցների էական մեծացման ուղղությամբ,
Երրորդ, պետք է կրճատել ՀՀ պետական բյուջեով նախատեսված բոլոր շռայլությունները` պարգևավճարներից մինչև չիրագործվող կապիտալ ծախսեր, որոնց կատարողականը խայտառակ մակարդակի վրա է և ամբողջությամբ ուղղել այս կարիքների բավարարմանը:
Չորրորդ, պետական բյուջեով նախատեսված բնակարանային արտոնությունների տարատեսակ ծրագրերից ևս` նվազագույնն առաջիկա 3-5 տարին, ուղղել արցախցիններին բնակարաններով ապահովելուն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 10:19
Католикос всех армян Гарегин II никогда не отречется от престола. Такую уверенность в беседе со Sputnik Армения выразил бывший министр юстиции, член Высшего духовного совета Геворк Даниелян.
-
2025-07-23 10:12
Грузия горячо поддерживает западный проект "разделки и переработки" СССР, будучи связанной с Россией исторически и экономически, отмечает военный обозреватель Sputnik Александр Хроленко.
-
2025-07-23 10:08
Ученые недавно провели раскопки на плато Гиза и нашли граффити, свидетельствующие о том, что пирамиды строили не рабы. Об этом сообщил египтолог Захи Хавасс, передает РИА Новости.
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.