Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ․ Ի՞ՆՉ Է ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԲԱՆԱԿՑԵԼ ԲԱՔՎԻ ՀԵՏ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունների առնչությամբ։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջով։
«Հակարիի կամրջից գրեթե ուղիղ Հ1-ի տաղավարում հայտնված Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա Քր․ Օրենսգրքի երկու հոդվածով, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։
Սամվել Բաբայանը` մի շարք լրատվամիջոցներով նույնպես, առիթը բաց չի թողնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հարցում, զուգահեռաբար ինքն իրեն առաջադրելով որպես Հայաստանում բռնի տեղահանված Արցախահայերի առաջնորդ։
Զուգահեռներն ու պատճառահետևանքային կապերն ավելի քան խոսուն են և ակնհայտ․ միջազգային հարթակներում Ադրբեջանի մաս ճանաչելն ու Արցախի Հանրապետության նկատմամբ իրագործված տիեզերական դավաճանությունը վերջին յոթ-ութ օրերի մեջ տեղավորելը, մեղմ ասած, անբարոյական է։
Ինչևէ, ես՝ աներևակայելիորեն ոգևորված ՀՀ Գլխավոր դատախազության օպերատիվ գործունեությունից, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում՝ երկու դրվագով։
1․ Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով և ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
2․ Քրեական գործ հարուցել և վարույթ իրականացնել Նիկոլ Փաշինյանի և այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր ձախողել են Սահմանադրությամբ և Անկախության Հռչակագրով իրենց վերապահված պարտականություններն ու հանձնառությունները, շեղվել են վերոհիշյալ փաստաթղթերում ամրագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքներից և համազգային նպատակներից, տապալել են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.