ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՉԵՂԱՐԿԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ալիևը պարծենում է, թե իբր՝ «վերականգնել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և չեղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը)։ Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալուն զինված հարձակումն Արցախի վրա, որի արդյունքում միջազգային մակարդակով չճանաչված հանապետությունից հարկադրված հեռացավ նրա ողջ բնակչությունը, ևս մեկ անգամ ցուցադրեց նկրտումների անօրինականությունը և մեթոդների ու միջոցների հանցավորությունը, որոնք կիրառեց Բաքվի ռեժիմը իր ագրեսիվ, զավթողական նպատակներին՝ բազմամսյա շրջափակումից հետո հայկական հինավուրց երկրամասի զավթմանը և Հայրենիքից բնիկ բնակչության վտարմանը հասնելու համար։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ Է բազմաթիվ փաստերով ու փաստարկներով՝ ինչպես իրավական, այնպես էլ պատմական և բարոյական բնույթի։ Խորհրդային Միության փլուզման ենթատեքստում Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում, համաձայն այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության, ստեղծվեցին երկու պետություններ. Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը ԼՂԻՄ և հարակից հայաբնակ Շահումյանի շրջանի սահմաններով հռչակվեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ անկախության համահանրապետական հանրաքվե։ Նույն թվականի դեկտեմբերի 29-ին անկախության հանրաքվե անցկացվեց Ադրբեջանում։ Այսպիսով, երկու սուբյեկտներն էլ անկախություն ստացան Խորհրդային Միությունից նույն սկզբունքով։ Եվ չընդունելով Արցախի ժողովրդի ինքնորոշումը՝ Բաքվի ռեժիմը կասկածի տակ դրեց նաև Ադրբեջանի ժողովրդի ինքնորոշումը։
Ավելին, համաձայն Ադրբեջանի Հանրապետության «Պետական անկախության մասին» սահմանադրական ակտի՝ ԱՀ-ն Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը չէ։ Իսկ Լեռնային Ղարաբաղը երբեք, ո՛չ իրավաբանորեն, ո՛չ փաստացի չի եղել անկախ Ադրբեջանի կազմում (1918-20 թվականներին գոյություն է ունեցել այսպես կոչված Ադրբեջանական Ժողովրդական Հանրապետություն, որն ստեղծվել է, ինչպես նշում են պատմաբանները, թուրքական սվինների վրա)։ Դա նշանակում է, որ ժամանակակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հետ։
Ղարաբաղ-ադրբեջանական ճգնաժամը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ. ո՛չ ԽՍՀՄ գոյության, ո՛չ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների հետագա ձևավորման ժամանակաշրջանում։ Այդ մասին է վկայում հենց թեկուզ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը սահմանելու համար միջազգային ձևաչափ ստեղծելու որոշումը, որում, ի դեպ, ստիպված էր մասնակցություն ունենալ նաև Ադրբեջանը։ Հակամարտությամբ ակտիվորեն զբաղվում էին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի միանգամից երեք անդամներ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք տասնամյակներ շարունակ բանակցություններ են վարել այդ հարցով։ Եվ այսօր էլ ոչ ոք պաշտոնապես չի չեղարկել միջազգայնորեն ճանաչված այդ ձևաչափը։
Հիշեցնենք, որ տարածքային ամբողջականության սկզբունքի հետ մեկտեղ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ինչպեսև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը այն հիմնարար միջազգային սկզբունքներն են, որոնք առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար։ Սակայն, կոպտորեն խախտելով վերոնշյալ բոլոր սկզբունքները, Բաքվի ռեժիմը կանխամտածված խափանեց խաղաղ կարգավորման գործընթացը։ Ավելին, 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի (44-օրյա պատերազմի) ընթացքում խախտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որի գերակշիռ մասը բռնազավթվեց թշնամու կողմից։ Այսօր, թուրք-ադրբեջանական այդ, ըստ էության՝ ահաբեկչական ագրեսիայից երեք տարի անց, Բաքվի ռեժիմը, լկտիաբար անտեսելով միջազգային իրավունքը, ամենահեղինակավոր միջազգային կառույցների կոչերն ու որոշումները, համամարդկային քաղաքակրթության համակեցության նորմերը, ռուս խաղաղապահների ներկայությամբ էթնիկական զտումների ենթարկեց այն երկրամասը, որտեղ դարեր ի վեր ապրել ու արարել է քրիստոնյա ժողովուրդը՝ իր նյութական և հոգևոր անկրկնելի արժեքներով ու ավանդույթներով։
«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՎՏՈՐԻՏԱՐ ՌԵԺԻՄԸ , ՈՐԸ 2021 ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԽՈՒԺԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ և ապօրինաբար պահում է հայ ռազմագերիներին, կատարեց սադիստական ռազմական հանցագործություններ, ինչպիսիք են գլխատումներն ու եկեղեցիների ռմբակոծումը, և պետականորեն ռասիզմ սերմանելով հայերի դեմ, փորձում է արդարացնել իր գործողությունները։ Քաղցած շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակման ենթարկված մարդկանց նա կեղծարարությամբ ներկայացնում է իբրև «հողերը կամովին լքածներ». հողեր, որոնց վրա նրանք ապրել են հազարավոր տարիներ… Բաքուն հայերին անվանում է «անջատողականներ» և «ապստամբներ»։ Նույնիսկ արևմտյան ԶԼՄ-ներն են օգտագործում անտեղի տերմինները, որպեսզի որակեն Արցախը իբրև «անջատ» կամ «անջատողական»։ Սա անարդարություն է, քանզի Արցախի ձգտումը դեպի ժողովրդավարություն և ազատում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներից, անջատողականություն չէր»,- նշում է գրող Լեն Ուիքսը։
Ընդգծենք ևս մեկ անգամ. ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունը տարածքային վեճ չէ, այլ առաջին հերթին մարդու իրավունքների և ազատությունների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարց։ Ահա թե ինչու Ադրբեջանի նախագահը, ինչպեսև Հայաստանի վարչապետը, չունեն բացարձակապես ոչ մի լիազորություն, բարոյական, պատմական և այլ իրավունքներ՝ ներառելու Արցախը Ադրբեջանի կազմում կամ «չեղարկելու» ժողովրդի հռչակած հանրապետությունը։ Եվ ամենաբարձր մակարդակի պաշտոնյայի ստորագրած ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել այն պետությունը, որը ստեղծել է ժողովուրդը։ Դա ընդունում է նաև ինքը՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավար Սամվել Շահրամանյանը, մեկնաբանելով ակնհայտորեն ուժգին արտաքին ճնշման տակ իր ստորագրած հրամանագիրը՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ԼՂՀ լուծարման մասին։
Իսկ Բաքվի ռեժիմը պետք է վերջապես պատասխան տա իր բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար՝ ընդդեմ Արցախի ժողովրդի, հայերի և ընդհանրապես մարդկության, հինավուրց հայկական երկրամասի բռնազավթման, քրիստոնեական տաճարների պղծման և ցեղասպանության համար, որ իրականացրել է վերջին 30 տարիներին ԼՂՀ 150-հազարանոց բնակչության և Ադրբեջանում ապրող մոտ կես միլիոն հայերի նկատմամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 10:10
19 мая, в День памяти жертв Геноцида греков в Османской Турции, по сложившейся традиции в ереванской церкви Св. Саргиса состоялась поминальная служба, которую провел Тер Шаге. Отметив важность мероприятия в плане сохранения памяти безвинных жертв и достижения исторической и человеческой справедливости, священник подчеркнул чуткое отношение и последовательность в данном вопросе руководства Армянской Апостольской Церкви. В мероприятии приняли участие представители общественной организации греков Армении и Арцаха "Патрида", различных национальных меньшинств, проживающих в Армении, общественности и молодежи.
-
2025-05-20 09:18
Как сообщают СМИ, бакинский режим начал подготовку к национализации имущества жителей Нагорного Карабаха (Арцаха), изгнанных из своих домов в результате масштабного вооруженного нападения Азербайджана 19 сентября 2023 года, последовавшего после почти десятимесячной блокады.
-
2025-05-19 09:40
Недавно мы писали о том, что в марте текущего года председатель российской организации «Диалог» Юрий Навоян и художественный руководитель джазового оркестра «Арцах» Тигран Лалаян подписали соглашение о сотрудничестве, направленное на поддержку арцахского творческого наследия и развитие культурного обмена. Благодаря этому сотрудничеству деятельность джазового оркестра была возрождена и поставлена на системную основу в Ереване после насильственной депортации населения НКР. Возрождение и стабильная деятельность джазового оркестра «Арцах» имеет большое значение в плане сохранения и популяризации лучших национальных традиций, которые были созданы в Арцахе. В связи с этим сегодня хочу рассказать об одном из ярких представителей джаза, арцахце Генрихе Бархударяне, которого я не застал в живых, но много слышал о нем от его близких друзей и коллег, многих из которых, увы, сегодня также уже нет с нами.
-
2025-05-19 09:33
Май 1992 года ознаменовался двумя жизненно важными для изолированного в тот период от внешнего мира и подвергаемого со стороны Азербайджана регулярным артиллерийским обстрелам и авиабомбежкам Нагорного Карабаха (Арцаха). О легендарной операции по освобождению Шуши под названием «Свадьба в горах» слышали все. С подавлением вражеской огневой базы в оккупированном городе-крепости было уничтожено «висящее над родником чудовище из сказки», как образно выразился в свое время спарапет Вазген Саркисян. Меньше, пожалуй, читателю известно о другой, крайне важной операции Сил самообороны Нагорно-Карабахской Республики, проведенной две недели спустя после освобождения Шуши – подавлении военных баз противника 17-18 мая 1992 года в Лачине (Бердзоре). Прежде чем перейти к рассказу о собственно операции, отметим, что победы в Шуши и Бердзоре способствовали процессу формирования Армии обороны НКР, как тогда отмечали наблюдатели, самой боеспособной армии в регионе.