Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԲԱՔՎԻ ԲՌՆԱՊԵՏԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԲԱՐԴ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՎ՝ ՍԱՏԱՐԵԼ ԴԱՇՆԱԿՑԻՆ, ԹԵ՞ «ԵՂԲՈՐԸ»
Իսրայելի մերձագույն դաշնակից Բաքվի բարբարոսական վարչախումբը ՄԱԿ-ում երեկ կողմ է քվեարկել մի բանաձևի, որը պաշտոնական Թել-Ավիվը դիտարակում է որպես հակաիսրայելական։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Գազայի անմարդկային ռմբակոծության, մզկիթների ու քաղաքացիական ենթակառուցվածքների անխնա ոչնչացման վերաբերյալ քար լռություն պահպանող Ադրբեջան արհեստածին կազմավորման իշխող վարչախումբն այս անգամ ստիպված է եղել գնալու նման քայլի, որովհետև հակառակ դեպքում կվատթարացներ հարաբերությունները ոչ միայն իսլամական երկրների, այլ, որ շատ ավելի կարևոր է, Թուրքիայում «եղբայրական» Էրդողանական վարչախմբի հետ։
Բանն այն է, որ վերջինս հակամարտության թեժացման ներկա փուլի սկզբում, փորձելով պահպանել հավասարակշռություն, այժմ արդեն մահմեդական աշխարհում իր դիրքերը չսասանելու նպատակով խիստ հռետորաբանություն է կիրառում Իսրայելի հանդեպ, և, ամենայն հավանականությամբ, նույնը պահանջում անել Բաքվի բարբարոսական վարչախմբից։ Անկախ իր կամքից, թուրքական մուրճի և իսրայելական սալի արանքում փաստացիորեն հայտնված Բաքվի բռնապետը գրեթե զրկվել է մանևրելու հնարավորությունից և կանգնած է բարդ երկընտրանքի առջև՝ սատարել դաշնակցին, թե՞ «եղբորը», որովհետև «ջայլամային քաղաքականության» ռեսուրսն օրըստօրե սպառվում է»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.