Последние новости

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴԱՀԻՃՆԵՐԻ ՊԵՍ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՌՈՐ ԵՆ ԾԱՎԱԼԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԴԵՄ

Սեպտեմբերի 22-ին շատերին ցնցեց արցախցի պատանի Մարատ Հակոբյանի 2-ամսյա կալանավորման մասին լուրը։ «18 տարին նոր լրացած շատ լուսավոր, հայրենասեր երիտասարդ է, որը Երևանում մասնակցել է ցույցերին։ Նա ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության է ենթարկել։ Նրան ձերբակալել են ոստիկանների հետ միջադեպի ընթացքում, երբ ոստիկաններն ուղղակի հարձակվել են ցուցարարների վրա ու բռնի ուժ կիրառել»,- այն ժամանակ գրեց փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա միտումնավոր չնշեց տղայի անունը. Մարատի հայրը մասնակցել էր մարտական գործողություններին և նրա մասին լուր չկար, մայրը մնացել էր Ստեփանակերտում, և որդին չէր ցանկանում անհանգստացնել նրան: Կալանավորման որոշումը տվել էր խորշելի դատավոր Կարեն Ֆարխոյանը, որը վաղուց հայտնի է որպես իշխանությունների պատվերների անվերապահ կատարող։ Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 24-ին, փաստաբանը հայտնեց, որ Մարատին տուն է տանում. Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ապօրինի ճանաչեց կալանավորումն ու ազատ արձակեց նրան:

Ինչպես պարզվեց, սակայն, դա լոկ սկիզբն էր։ Հոկտեմբերի 28-ին «168 ժամի» լրագրող Գոհար Սավզյանը Ֆեյսբուք սոցցանցում հաղորդեց, որ Հադրութի շրջանից փախստական Մխիթար Օհանջանյանին ձերբակալել և տարել են, իսկ հարազատները նրա մասին որևէ տեղեկություն չեն կարողանում ստանալ: Հաջորդ օրը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր էջում գրեց հետևյալը:

«Ահազանգի հետքերով քիչ առաջ այցելեցի Արմավիր քրեակատարողական հիմնարկ, ուր երեկ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒՑ հետո իրավապահները տեղափոխել են արցախցի 21-ամյա Մխիթար Օհանջանյանին։ Հանդիպեցի նրան՝ հագին իր աշխատավայրի հանդերձանքն էր, քանի որ նրան տարել էին աշխատավայրից, իբր հետախուզվող։

Հերթական անգամ խայտառակ քննչական գործողություններ են արվել. իբր սեպտեմբերի 19-ից ցույցերին մասնակցելու համար Մխիթարին չեն կարողացել գտնել։ Այնինչ ոստիկանները մինչ այդ այցելել են Մխիթարի աշխատավայր, հետաքրքրվել նրանով, աշխատանքային ղեկավարն էլ երիտասարդին բնորոշել է որպես բարեխիղճ աշխատող։ Մինչ առևանգումը Մխիթարին որևէ անգամ չեն կանչել հարցաքննության, ծանուցագիր չեն ուղարկել, թեև հեշտությամբ, ցանկության դեպքում քննիչները կարող էին դա անել։

…Արմավիրում հերթական անգամ ժայթքեց ատելությունս այս իշխանությունների ու նրանց կամակատար իրավապահների նկատմամբ։ Սրանք Հայության թշնամի են։ Միայն թշնամին կարող է այսպես վայրենի, անօրեն վարվել հայրենակիցների, հատկապես արցախցիների նկատմամբ։

Մխիթարը մինչև վերջերս Հայրենիքն է պաշտպանել, ծառայության մեջ է եղել Եղնիկներում։ Ընտանիքը Հադրութի Տումի գյուղից է, ու հայրենազրկվել է 2020 թվականին։

…Սա այլևս համատարած բնույթ է կրում։ Այսօր Արմավիրում պատահաբար բացահայտվեց, որ ևս երկու արցախցի երիտասարդի նույն անհիմն մեղադրանքներով էլ առևանգել են, ու հիմա դատարանը քննելու է նրանց կալանավորման հարցը։ Ընդ որում նրանցից մեկի եղբայրը Արցախում բենզինի պահեստների պայթյունի հետևանքով մինչև հիմա էլ անհետ կորածներից է։ Եղբայրն ընտանիքի հոգսերով, եղբոր մասունքների փնտրտուքով զբաղվելու փոխարեն, հիմա դարձել է այս իշխանությունների գերին։ Նրանց անուներն են՝ Գոռ Հակոբյան և Մանվել Պետրոսյան…

Հ.Գ.- Մինչ գրում էի այս տողերը, հայտնի դարձավ, որ ևս մեկ արցախցի, այս անգամ անչափահաս է առևանգվել ՝ Սամվել Միրզոյանը, իբր հետախուզման մեջ գտնվելու փաստով»:

Սամվելի մասին մանրամասներն ավելի ուշ հաղորդեց նրա փաստաբան Աբգար Պողոսյանը. «Ընտանիքում երկու հաշմանդամ, առողջական խնդիրներ ունեցող, միակողմանի ծնողազուրկ (բոլորը՝ հիմնավորված փաստաթղթերով) արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանը կալանավորվեց»։

Գեղամ Մանուկյանը, ինչպես ինքն է գրում, պատահաբար է պարզել, որ ձերբակալվել են ևս երեք արցախցիներ։ Մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած ակցիաներին մասնակցության մեղադրանքով քանի՞ պատանի է այսօր գտնվում ՔԿՀ-ում, որոնց մասին դեռևս ոչ ոք չգիտի: Եվ դեռ քանի՞սն են լինելու, եթե ակնհայտ է, որ «մեր արցախցի քույրերի ու եղբայրների» մասին շինծու հեծեծանքների քողի տակ օկուպացիոն ռեժիմն ըստ էության ամենաիսկական տեռոր է ծավալել։ Համբերելով, մինչ կանցնի Արցախի հայաթափման մեկուկես ապոկալիպտիկ ամիսը, իշխանությունները կրկին հարձակման են անցել ընդդիմադիր դաշտի վրա, և այս անգամ հրաման է իջեցվել ձերբակալել ու կալանավորել կառավարության շենքի մոտ սեպտեմբերյան ակցիաների մասնակիցներին։

Նույն Արսեն Բաբայանը բացահայտել է հիմնականում, ինչպես ինքն է գրում, 17-20 տարեկան արցախցի երիտասարդների «ձերբակալության և կալանավորման մասին որոշումների կայացման ստանդարտացված մեխանիզմ»:

«Քննչականը ԱԱԾ-ից ստանալով տեսանյութերում երևացող երիտասարդների նույնականացման տվյալները՝ միջնորդություններ է ներկայացնում դատախազին քրեական հետապնդում հարուցելու համար: Դատախազն էլ, սովորական դահիճի նման, առանց վարանելու անմիջապես հարուցում է քրեական հետապնդումը, որից անմիջապես հետո էլ քննիչը ձերբակալման որոշումներ է կայացնում: Այս պրոցեսն իրականացվում է ավտոմատացված ռեժիմով, առանց մտածելու համար նախատեսված օրգանն օգտագործելու: Իսկական դահիճների հավաքածու իրավապահ համակարգ է գործում:

…Դատավորներին կոչ եմ անում չվախենալ իրենց իրական առաքելությունն իրականացնելուց, չմոռանալ, որ իրենք պետք է լինեն անկախ և անկողմնակալ, պարտավոր են լինել դատավոր»,- գրել է նա:

Տեղի ունեցող ամենի ստորության, նսեմության և անմարդկայնության աստիճանն իսկապես դժվար է գերագնահատել։ Նման բան դժվար է նույնիսկ պարզապես գրել. Հայաստանի իշխանություններն արցախցի հայրենակիցների նկատմամբ տեռոր են իրականացնում ընդամենը մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Հայաստանի անբաժանելի մասն ամայացավ և արդեն ամբողջությամբ հանձնվեց թշնամուն։ Այն դժոխքից հետո, որի միջով ստիպված են եղել անցնել ավելի քան 9 ամիս տևած դաժան շրջափակում, զրկանքներ, սով ու ցուրտ, հարազատների կորուստ վերապրած ավելի քան 100 հազար հայեր, հարյուրավոր կյանքեր խլած պայթյունից հետո…

Ձերբակալում ու կալանավորում են հարազատներին, Հայրենիքը, տունը կորցրած, ամեն ինչից զրկված պատանիներին։ Միայն բողոքի ակցիային մասնակցելու, Արցախն ու Հայաստանը պաշտպանելու, 5 տարվա ընթացքում հայ ժողովրդին միայն անթիվ արհավիրքներ ու անվերջանալի կորուստներ բերողների հեռանալու պահանջի համար…

Այս ամենն, անշուշտ, բողոքի տրամադրությունները բռնի կերպով ճնշելու և երկրում տեռորի ու վախի մթնոլորտ արմատավորելու քաղաքականության մասն է։ Միայն այդպես կարող է Փաշինյանը շարունակել իրականացնել թուրքերի ծրագրերը, ինչը նա արդեն չի էլ թաքցնում։ Բայց հենց արցախցիների, այն էլ երիտասարդների թիրախավորումն ունի առանձնակի նողկալի ենթատեքստ. Նիկոլը ատում է բոլոր հայերին, բայց արցախցիներին՝ առանձնահատուկ։ Այդ թվում՝ անհավատալի խիզախության, հայրենի հողին հավատարմության և թուրքերի հետ Նիկոլի համատեղ ծրագրերին ցուցաբերած հերոսական դիմադրության համար, որը հաջողվեց կոտրել միայն Պաշտպանության բանակի և ժողովրդի հնարավորությունները բազմապատիկ գերազանցող ուժի և ծավալուն ռազմական ագրեսիայի միջոցով։

Նիկոլի համար առանձնակի ատելի է պայքարող հայի այդ տեսակը, որը չի հանձնվում ու չի դադարում մտածել հայրենի հողը վերադարձնելու մասին: Նա ոչ միայն ատում, այլև խուճապահար վախենում է այդպիսի հայերից, քանզի նրանք իր կատարյալ հակապատկերն են։ Վախենում է նրանցից, ովքեր ունակ են հաղթահարել ցանկացած դժվարություն և փորձություն, ունակ են տոկալ անհավասար պայքարում և հաղթել, ովքեր անաղարտ միտք և հզոր ոգի ունեն, ովքեր նվիրված են իրենց նախնիների արժեքներին ու իդեալներին:

Նրանց, ովքեր ի վիճակի են կրկին ազգային-ազատագրական պայքարի բռնվել և սկզբի համար հեռացնել դավաճանների իշխանությանը։ Հենց այդպիսի մարդկանց է նա փորձում կոտրել, հաշվեհարդար տեսնել նրանց հետ, վախեցնել կալանքով ու ազատազրկմամբ, որպեսզի, իր դատելով, ընդմիշտ վերացնի բողոքելու և պայքարելու նրանց ցանկությունը։ Չհասկանալով, որ մի քանի պատերազմների ու աներևակայելի զրկանքների միջով անցած մարդկանց արդեն դժվար է ինչ-որ բանով վախեցնել։ Եվ չհասկանալով, որ դրանով իսկ հրահրում է բողոքի ավելի մեծ ալիք, քանզի անհնար է լուռ նստել ու հանգիստ հետևել, թե ինչպես են մեթոդաբար ու հետևողականորեն, քայլ առ քայլ թշնամուն հանձնում Հայրենիքը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «СВЯЩЕННАЯ БОРЬБА» ДОЛЖНА СТАТЬ СВЯЩЕННОЙ БИТВОЙ: ФАЛЬСТАРТ НЕДОПУСТИМ
    2025-06-07 08:49

    «Внутренние работают по принципу «разделяй и властвуй», внешние – по принципу «разделяй, чтобы уничтожить». И работают очень синхронно и «грамотно». Пусть Господь ниспошлет нам мудрость и благоразумие, чтобы не подчиниться и не поддаться правилам этой игры, не стать невольным пособником врагов. Один из первых шагов – переход из эмоционального поля в область холодного рассудка», - написал священнослужитель Тер Нерсес Гарегин Асрян.

  • БОРЬБА ЗА АРМЕНИЮ ВСТУПАЕТ В РЕШАЮЩУЮ ФАЗУ: НАСТУПИТ ЛИ КАТАРСИС?
    2025-06-02 09:13

    "Пашинян окончательно присоединился к нашей кампании по выведению террористов в рясе на чистую воду», - так откровенно прокомментировал один из бакинских Телеграм-каналов ситуацию, сложившуюся в Армении после последних, мягко говоря, скандальных заявлений представителей властей. Слово «скандальный» в данном контексте действительно звучит слишком мягко, не отражая всей недопустимости и беспрецедентности сути, содержания, направленности и формы происходящего.

  • ОБ АРЦАХЦАХ, ПЛЕННЫХ И СОХРАНЕНИИ АРМЯНСКОГО НАСЛЕДИЯ ГОВОРЯТ В БЕРНЕ И ОСЛО, НО НЕ В ЕРЕВАНЕ
    2025-05-28 09:42

    «Коротко о пиар-акции под названием «Ереванский диалог». За счет армянских налогоплательщиков в гостинице «Двин» собрались несколько десятков госчиновников, экспертов и «просто хороших людей», чтобы верховный предатель армянской нации у них на глазах от имени нас всех вымаливал у азербайджанцев и турок мир и фактически заявил, что готов согласиться на ЛЮБОЕ их требование. Все», - написал правозащитник, бывший Омбудсмен Арцаха Рубен Меликян.

  • ЧТО ДЕЛАЕТ В ЕРЕВАНЕ ПРЕМЬЕР СТРАНЫ, СЧИТАЮЩЕЙ АРМЕНИЮ ОККУПАНТОМ И ПОСТАВЛЯЮЩЕЙ ОРУЖИЕ БАКУ?
    2025-05-26 09:49

    Армянские правозащитники и представители гражданского общества выступили с заявлением о неприемлемости участия в конференции «Ереванский диалог» старшего советника Центра внешней политики Великобритании Крейга Олифанта. Авторы заявления требуют от МИД Армении объяснений по поводу приглашения в Ереван лица, принимавшего участие в форуме, состоявшемся в здании Арцахского государственного университета в оккупированном Степанакерте в апреле текущего года.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ