Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՍԱԾԸ, ՈՐ ԳԱԶԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿՄԵՌՆԵՆ, ԲԱՅՑ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ՊԵՍ ՉԵՆ ԼՔԻ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էրդողանն ասել է, որ Գազայի բնակիչները կմեռնեն իրենց հողում, բայց Ղարաբաղի հայերի պես չեն լքի իրենց հայրենիքը: Ի՞նչ է նշանակում ասվածը և ո՞ւմ է ուղղված: Շատերը կարծում են, որ հայերին է ուղղված, կամ այդ խոսքերով հայերին փորձում է նվաստացնել:
Վստահ եմ, որ այդ խոսքերը մեզ չեն ուղղված և շատ կարևոր է հասկանալ, թե ում են ուղղված և դրանց տակ ինչ կա: Դա կարևոր է ըմբռնել, որպեսզի լավ հասկանանք, թե Արցախում ու Հայաստանում ինչ է կատարվել ու հիմա էլ ինչ է կատարվում:
Արցախի հայաթափումը եղել է միջազգային դավադրություն, որին մասնակցած ուժերը տարբեր սցենարներ են փորձել իրականացնել:
Ռուսաստանին պետք էր, որ հայերը գնան որոշ զիջումների ու այնտեղ ռուսական զորք մտցվի, որքան հնարավոր է երկար ժամանակով, Արցախն էլ մնար կռվախնձոր, որը կապահովեր Ռուսաստանի երկարատև ներկայությունը Կովկասում: Հաշվի առնելով Ռուսաստանի թուլացումը, այդ եղանակով էին ցանկանում գնալ զիջումների:
Սակայն, այլ բան էր պետք պայմանական Արևմուտքին: Պայմանական Արևմուտքին պետք էր Արցախի վերջնական հայաթափումը, որպեսզի Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, իսկ Իրանի հյուսիսում ադրբեջանական «Գազա» ստեղծվի, որը մշտապես սպառնա Իրանի գոյությանը, ինչի համար Հայաստանում իշխանության բերվեց գործող խմբավորումը, որը տարիներ ի վեր Արցախից ազատման քարոզն էր տանում:
Պայմանական Արևմուտքի ծրագրերի գլխավոր շահառուներից էր Իսրայելը, որի համար Արցախի հայաթափումը նաև նախադեպ էր նույն բանը Գազայում անելու համար: Այստեղ չխորանանք Գազայի դերի մասին, որը ոչ միայն մշտական սպառնալիք էր Իսրայելի գոյությանն, այլև կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի ապագա հնարավոր կոմունիկացիաների գծման գործում: Ի միջիայլոց, Արցախի ու հետո Սյունիքի նշանակությունն համադրելի է Գազայի հետ:
Ի՞նչ ասեց Էրդողանը․ Էդողանն ասեց, որ այն աշխարհաքաղաքական կենտրոնը, որը նման ծրագիր է մշակել, Արցախի նախադեպը չի հաջողվի իրականացնել Գազայում: Կհաջողվի՞, թե՞ ոչ՝ կյանքը ցույց կտա, սակայն Էրդողանի խոսքերը հենց այդ ուժերին էին ուղղված»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.