ԷԼ-ՆԻՆՅՈՆ ԿԱՌԱՋԱՑՆԻ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐ ԵՎ ՍՈՎ. 110 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է
Գիտնականները տասնամյակներ շարունակ զգուշացնում էին կլիմայական ճգնաժամի մասին, որը վրա է հասնելու Երկրին գլոբալ տաքացման պատճառով: Այժմ գիտնականները հայտնել են, որ մեր մոլորակն արդեն գլոբալ տաքացման դարաշրջանից անցել է գլոբալ եռման դարաշրջանի: Արդյունքում 2023 թվականը կարող է դառնալ ռեկորդային ամենաշոգ տարին, բայց նույնիսկ սա վերջը չէ, գրում է SciTechDaily-ն։
Նախկինում գիտնականներն արդեն հայտարարել էին, որ Էլ-Նինյոն ամբողջ ուժով հանդես է գալիս Խաղաղ օվկիանոսում, որը, ինչպես գիտնականները ենթադրում են, իր գագաթնակետին կհասնի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, հայտնում է Focus-ը։ Հայտնի է, որ այս երևույթը խաթարում է տեղումների օրինաչափությունները ողջ մոլորակի վրա, և գիտնականներն այժմ կարծում են, որ սննդամթերքի արտադրության համար ոչ միանշանակ հետևանքներ կլինեն: Famine Early Warning Systems Network-ի (FEWS NET) գիտնականները կանխատեսում են, որ որոշ շրջաններում չափից շատ տեղումները, իսկ մյուսներում շատ քիչ տեղումները կազդեն բերքատվության վրա: Գիտնականները հաշվարկել են, որ ամբողջ աշխարհում մոտ 110 միլիոն մարդ զրկված կլինի պարենային օգնությունից:
Նշենք, որ Էլ-Նինյոն բնական կլիմայական երևույթ է, որին բնորոշ է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան արևադարձային մասերում մակերևույթի ավելի բարձր ջերմաստիճանը: Գիտնականները նախկինում հաստատել են, որ ուժեղ Էլ-Նինյոն ուղղակիորեն ազդում է եղանակի և տեղումների վրա ամբողջ աշխարհում:
Գիտնականների վերջին կանխատեսումները ենթադրում են, որ երևույթը մեծ թափ կստանա մինչև 2023 թվականի վերջը, իսկ հետո կանհետանա 2024 թվականի կեսերին։ Ակնկալվում է, որ Էլ-Նինյոն կնպաստի Երկրի որոշ շրջաններում պարենային անապահովության բարձր մակարդակին:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները ստեղծել են հիմնական առևտրային մշակաբույսերի՝ եգիպտացորենի, բրնձի, սոյայի և սորգոյի վրա Էլ-Նինյոյի ազդեցության քարտեզը։
Քարտեզը ստեղծելու համար գիտնականներն օգտագործել են պատմական մշակաբույսերի բերքատվության և կլիմայական տվյալների վերլուծությունը 1961-ից մինչև 2020 թվականը: Ըստ FEWS NET գիտական թիմի աշխատակցի օգնական Ուեսթոն Անդերսոնի, Էլ-Նինյոն ազդում է մշակաբույսերի բերքատվության վրա աշխարհի վարելահողերի առնվազն մեկ քառորդում: Միաժամանակ գիտնականները նշում են, որ անորոշություն կա, թե կոնկրետ ինչպես այս երևույթը այս տարի կազդի պարենային ճգնաժամի վրա։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ ներկայիս Էլ-Նինյո ֆենոմենը, հավանաբար, կհանգեցնի եգիպտացորենի ցածր բերքատվության հարավային Աֆրիկայում և Կենտրոնական Ամերիկայում՝ երաշտի պատճառով: Ակնկալվում է, որ Ավստրալիայում ցորենի բերքատվությունը կնվազի, իսկ բրնձի բերքատվության նվազումը կազդի Հարավարևելյան Ասիայի վրա: Միաժամանակ սոյայի բերքատվությունը կարող է աճել։
Հետազոտության ընթացքում գիտնականները նաև վերլուծել են, թե Երկրի վրա ինչպես կարող է զարգանալ պարենային ճգնաժամը Էլ-Նինյոյի ուժեղացման հետևանքով և եկել են եզրակացության, որ մոտ 110 մլն մարդ ամբողջ աշխարհում կարող է զուրկ մնալ անհրաժեշտ սննդամթերքից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.