Իրանը համաձայնագիր է կնքել Հայաստանի և 4 երկրների հետ տարանցիկ առևտրի մասին
Իրանական կողմը Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթաժողովում հինգ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի և Թուրքմենստանի հետ համաձայնագիր է կնքել տարանցիկ առևտրի մասին, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակում։ Այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազարփաշը։
«ՏՀԿ գագաթաժողովում ընդգծվել է տարանցման հնարավորությունների հարցը, Իրանը ներկայացվել է որպես գլխավոր առանցքներից մեկը, ստորագրվել են համաձայնագրեր Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի և Թուրքմենստանի հետ»,- նախարարի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։
Նա նշել է, որ իրանական կողմը շուտով կավարտի տրանսպորտային միջանցքի կառուցումը, որը կմիավորի Պարսից ծոցի նավահանգիստները Կասպից ծովի նավահանգիստների հետ։
ՏՀԿ 16-րդ գագաթաժողովը տեղի է ունենում Տաշքենդում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 05:59
Франция решительно осуждает приговор к пяти годам тюремного заключения, вынесенный российским судьей сопредседателю неправительственной организации по наблюдению за выборами «ГОЛОС» Григорию Мельконянцу. Об этом говорится в заявлении МИД Франции.
-
2025-05-20 05:56
Всеиндийский внутренний совет по драгоценным камням и ювелирным изделиям (GJC), высший орган, представляющий отечественную отрасль драгоценных камней и ювелирных изделий Индии, обратился к членам отрасли с просьбой прекратить деловые операции с Турцией и Азербайджаном. Об этом сообщает индийское издание The Hindu.
-
2025-05-20 05:52
Артисты Большого театра (Москва) и Мариинского театра (Санкт-Петербург) выступят в парке имени Туманяна в Ереване. Об этом сообщает мэрия столицы.
-
2025-05-20 05:48
«Зангезурский коридор соединит Турцию и страны тюркского мира». Об этом заявил министр транспорта и инфраструктуры Турции Абдулкадир Уралоглу.