Սա մի փոքրիկ բեմադրություն է Արմեն Այվազյանը՝ ԱՄՆ-Ադրբեջան լարվածության մասին
Ես չեմ հավատում, որ հակամարտությունը ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև շատ լուրջ է և պարունակում է ինչ-որ ճակատագրական փոփոխություն Արևմուտքի, ԱՄՆ-ի քաղաքականության մեջ մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբբեջանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Արմեն Այվազյանը:
«Առայժմ այն, ինչ տեղ է ունեցել, իրական, հետևանքներ պարունակող բաներ չեն: Մենք տեսել ենք հայտարարություններ, ընդունված բանաձևեր ԱՄՆ կոնգրեսի, Սենատի կողմից ի նպաստ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, տեսել ենք Ֆրանսիայի Սենատի որոշումը, որը ճանաչել է Արցախը որպես անկախ պետություն: հետո Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը դարձյալ ընդունել է բավականին հայամետ դիրքորոշում, բայց այդ ամեն ինչը չի դարձել այդ պետությունների գործադիր իշխանության քաղաքականություն»,-ասաց նա:
Այվազյանի խոսքով, օրերս ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ասաց, թե սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածից հետո, որը բերեց Արցախի հայաթափմանը, մենք Ադրբեջանին այլ կերպ ենք վերաբերվելու, մինչև չտեսնենք խաղաղության ձգտող իարական բան, և Ադրբեջանը չի ստանա այն օժանդակությունը, որը ստանում էր 907 օրենքի բացառություններով. «Սրանք լուրջ քայլեր չեն: Ադրբեջանն այսօր այդ ռազմական օժանդակության կարիքն այլևս չունի: Այդ նույնը ԱՄՆ-ն կարող էր անել ավելի վաղ՝ լուրջ ազդակ ուղարկելով Ադրբեջան, որ եթե դու շարունակես հակահայկական քայլերը, ապա մենք ավելի լուրջ քայլեր կանենք: Հետևաբար, ես դեռևս չեմ համարում, որ դա կբերի շատ լուրջ հետևանքների, լուրջ հակամարտության: Ադրբեջանն արդեն իսկ ստացել է բավականին մեծ ռազմական օժանդակություն ԱՄՆ-ից, ԱՄՆ դաշնակիցներից, այդ թվում Իսրայելից և շարունակում է ստանալ»«-ասա ռազմական փորձագետը՝ հավելելով, որ սա մի փոքրիկ բեմադրություն է շատ ավելի լուրջ համաձայնությունների հետևում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.