ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԱԽՈՂՈՒՄ, կամ՝ ՍԻՐԱԽԱՂ ՀԵՌԱՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՀԵՏ
«Ես չեմ վտանգի Հայաստանը հանուն Արցախի»,- Փաշինյանի այս արտահայտությունը դրվեց գլոբալ ռազմավարության հիմքում, որը ենթադրում էր Արցախի հանձնում՝ որպես Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հիմք։ Այսօր այդ ռազմավարությունը ձախողվում է լիովին և անվերապահորեն, իսկ իշխող վերնախավը մխիթարում է իրեն «ՀԱՊԿ-ի բնական վախճանի» թեմայով չարախնդությամբ։ Ավելի մեծ բանի այս իշխանությունն ընդունակ չէ։ «Նշաձողն իջեցրեցին»՝ կորցրեցին Արցախը, փոխարենը ձեռք չբերեցին ոչինչ, բացի ՀՀ տարածքային ամբողջականության հարցում արևմտյան համախմբման առկայության մասին դատարկ դատողություններից։
Իրականում ոչ մի համախմբման մասին խոսք անգամ չկա, քանզի հայ-ամերիկյան և հայ-եվրոպական հարաբերությունների հիմքում ընկած է միայն հակառուսական գործոնը։ Քաղաքական տարվա ավարտին Փաշինյանը ներկայացնելու ոչինչ չունի, բացի եվրոպացի դիտորդների մասին հին հեքիաթից, որոնք հեռադիտակներով ու նոթատետրերով պաշտպան են կանգնած մեր երկրի սահմաններին։ Իրական վիճակն այն է, որ Կապանի շուրջ ռազմավարական բոլոր բարձունքները գրավված են ադրբեջանցի զավթիչների կողմից, և ոչ ոք չգիտի, թե ով է օգնության հասնելու ՀՀ-ին Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի դեպքում:
Բաքուն խուսափում է ամերիկա-եվրոպական հարթակից, Երևանը՝ ռուսականից։ Բանակցություններ չկան, ագրեսիայի սպառնալիքն աճում է օրեցօր։ Ընթացիկ համաշխարհային գործընթացների խորապատկերին Փաշինյանի հետ համատեղ փաստաթուղթ ստորագրել Ալիևին հարկադրելու Վաշինգտոնի և Բրյուսելի ջանքերը բավական ուռճացված են ռեժիմի քարոզչամեքենայի կողմից, որը ձգտում է ցույց տալ, թե իբր՝ Փաշինյանը վայելում է հավաքական Արևմուտքի աջակցությունը։ Եթե Ալիևը խախտի Վաշինգտոնի և Բրյուսելի «կարմիր գծերը» ՝ լայնածավալ հարձակում սկսելով ՀՀ սահմանների դեմ, ապա ՆԱՏՕ-ն դժվար թե զորք ուղարկի տարածաշրջան՝ ագրեսիան զսպելու համար։ Ակնհայտ է, որ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագիրը տարբեր կշիռ ու բովանդակություն կունենա, կախված նրանից՝ կստորագրվի Մոսկվայի, թե Վաշինգտոնի և Բրյուսելի հովանու ներքո:
Փաշինյանի այն հայտարարությունը խորհրդարանի ամբիոնից, թե « Քանի դեռ չենք հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, մեր կողմնորոշման մասին չենք կարող ասել», պետք է մեկնաբանել որպես Արևմուտքից հնարավորինս շատ երաշխիքներ ստանալու փորձ, այլ կերպ ասած՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ռեժիմի պարագլուխը կապակցեց այն բանի հետ, թե կհաջողվի արդյոք ԱՄՆ-ին բերել Ալիևին Բրյուսել կամ Վաշինգտոն, համատեղ փաստաթուղթ ստորագրելու համար։ Միաժամանակ քարոզչամեքենան խոսում է այն մասին, որ Ալիևը չի կարող մեկնել Բրյուսել և Վաշինգտոն, քանի որ պայմանավորվածություններով կապված է Պուտինի հետ, որը նրան հանձնեց Արցախը՝ Մոսկվայի հետ համագործակցության դիմաց։
Շատերն այս օրերին զարմացած են Ալիևի դիրքորոշումից, որը բացահայտ հակադրվում է արևմտյան դերակատարներին՝ պաշտոնական Վաշինգտոնի հասցեին Էրդողանի բավական կոպիտ հարձակումներին համահունչ։ ԱՄՆ-ը ձգտում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը՝«Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ռազմականացված թևը, որը Էրդողանի քաղաքական հենարանն է: Այստեղ առկա է նաև այլ հաշվարկ. Էրդողանի հռետորաբանությունն ու Ալիևի պահվածքը կառուցված են քաղաքական կոնկրետ կանխատեսման վրա, այն է՝ պարոնայք հասկանում են, որ Բայդենը դժվար թե հաղթի նախագահական ընտրություններում, մինչդեռ ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինի հաղթանակի հնարավորությունները բավական մեծ են։
Էրդողանը հասկանում է, որ ի դեմս Սպիտակ տան ներկայիս վարչակազմի՝ աշխարհը տեսնում է հեռացող քաղաքական կերպարի, որի հետ մեկտեղ անցյալ գիրկը կհեռանա նաև ռազմական հակամարտությունն Ուկրաինայում։
Այն, որ Արևմուտքը «քցեց» Զելենսկուն, համաշխարհային ԶԼՄ-ներն արդեն արձանագրում են բաց տեքստով, հաշվարկելով, թե քանի շաբաթ կդիմանա Կիևի ռեժիմը ֆինանսավորման և սպառազինության մատակարարման բացակայության դեպքում։ Բուն Ուկրաինայում քննարկում են աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի վարձատրության անհնարինության հետ կապված ռիսկերը։ Ողջ աշխարհում ազդեցիկ քաղաքագետները վերջերս սկսել են խոսել այն մասին, որ Վաշինգտոնն անտարբեր է ոչ միայն Ուկրաինայի, այլև Իսրայելի ճակատագրի նկատմամբ։ Որպես հիմնավորում նշվում է այն թեզը, որ Իսրայելի՝ որպես պետության անհետացումը չի հանգեցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ ազդեցության թուլացման։ Պայթյունավտանգ համաշխարհային իրավիճակի խորապատկերին Փաշինյանը զբաղված է քաղաքական արկածախնդրությամբ և «խաղաղ խաչմերուկի» ու Ալիևի հետ համատեղ համաձայնագրի ստորագրման թեմայի շահարկմամբ։
Հարցն այսպես է դրված. ի՞նչ տեղի կունենա, եթե Ալիևը մինչև վերջ գնա Բրյուսելի և Վաշինգտոնի փորձերին դիմակայելու գործում։ Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի, Փաշինյանի ռազմավարությունը ձախողվում է, Ալիևն իր թիկունքին զգում է Ռուսաստանի հզոր աջակցությունը, որը վստահորեն ռազմական գործողություններ է վարում Ուկրաինայում՝ վերջինիս հակահարձակման սկանդալային ձախողումից հետո։ Այն մասին, որ ԱՄՆ-ի հաջորդ տարվա բյուջեում Ուկրաինային ֆինանսական օգնության համար նախատեսված չէ ոչ մի ցենտ, արդեն շեփորում են համաշխարհային բոլոր պարբերականները։ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել Ֆրանսիայի օրինակով հրաժարվում են եվրոպական մյուս երկրները։
Թե ինչպես մոտ ապագայում կդասավորվի իրավիճակը ռազմաճակատներում, դժվար չէ պատկերացնել, ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ վարվում է այնպես, ինչպես վարվեց Աֆղանստանի հետ։ Առայժմ առաջնային է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը, ընդ որում Իսրայելը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, չնայած ԱՄՆ-ի կողմից նման մատակարարումների դադարեցմանը:
Հեռացող քաղաքական կերպարի թուլության մասին են վկայում չհարձակման մասին չին-ամերիկյան բանակցությունների արդյունքները։ Դրանք գլխավոր ցուցիչն են այն բանի, որ ԱՄՆ-ը այլևս չի ներկայանում որպես համաշխարհային մասշտաբով ուժի միակ կենտրոն, որի խոսքը օրենք է և այդ խոսքին դիմադրելը հավասարազոր է կործանման: Վաշինգտոնը ստիպված էր ապասառեցնել Իրանի 10 մլրդ դոլարի հաշիվները Իրաքում, որպեսզի հետ պահի Թեհրանին Գազայի հատվածում ռազմական գործողություններին միջամտելուց:
Հակընդդեմ կարծիք կա, թե արևմտյան որոշ շրջանակներ, ընդհակառակը, շահագրգռված են, որ Թեհրանը պատերազմի մեջ մտնի իր հիպերձայնային զենքով։ Այդ երկրի ղեկավարությունն առայժմ հավատարիմ է չմիջամտելու սկզբունքին՝ վկայակոչելով այն, որ ՀԱՄԱՍ շարժումն իրեն չի զգուշացրել սեփական ծրագրերի մասին…
ԱՄՆ-ում ներքաղաքական իրավիճակն ու եվրոպական երկրներում տնտեսական խնդիրներն ընդհուպ հանգեցնում են այն եզրակացության, որ խաղադրույք անելով ամերիկյան աջակցության վրա՝ Փաշինյանը տանուլ է տալու։ Այսօր ՀՀ-ն ունի 4 ճանապարհ. ինտեգրում ԵՄ-ին, անդամակցում Ռուսաստան-Բելառուս միությանը, մասնակցություն թուրքական «3+3» ձևաչափին և միջազգային չեզոքություն, ինչը մեր պայմաններում գործնականում անիրագործելի է, քանզի ենթադրում է ՌԴ-ի հետ համագործակցության բոլոր փաստաթղթերի չեղարկում…
Ալիևը կգնա Բրյուսել, թե՞ չի գնա. այս հարցի պատասխանը դեռ չկա, փոխարենը ակնհայտ է, որ անցնող տարում խաղաղության համաձայնագիր չի ստորագրվի։ Իսկ նոր քաղաքական տարում ակնհայտ կդառնա, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը տարածաշրջանի վերաբերյալ միանշանակ ծրագրեր չունեն, բացի ՌԴ ռազմական ներկայությունը դուրս մղելուց։
Տարածաշրջանում Արևմուտքի ներկայությանը դիմադրում են ՌԴ-ն, Իրանը և նույնիսկ Թուրքիան։ Այդ երկրներն ակտիվորեն փորձում են զերծ պահել Ալիևին արևմտյան ազդեցությունից։ Ալիևը չի ցանկանում կիսել Զելենսկու ճակատագիրը՝ ակտիվ առճակատման մեջ ներգրավվելով ՌԴ-ի հետ։
Փոխարենը այդ դերին համաձայնել է Փաշինյանը, և սա ամենավտանգավոր ճանապարհն է, որը կարող է հանգեցնել արցախյան սցենարի կրկնությանը Սյունիքում և այլ մարզերում։ Ամերիկյան լրատվամիջոցներն արդեն քննարկում են Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն, իսկ ՀՀ իշխող վերնախավը՝ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է վտանգավոր սիրախաղը ԱՄՆ հեռացող քաղաքական կերպարի հետ, որը, կրկնեմ, ոչ մի երաշխիք չի տալիս Ալիևի կողմից «կարմիր գծերի» հերթական խախտման դեպքում…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 09:11
"В стране множество проблем – дороги, школы, асфальт, водоснабжение, но в какую бы деревню я не приехал, меня повсюду спрашивают: почему Роберт Кочарян и Серж Саргсян на свободе? Мы не ловим, политическая власть не ловит, но мы должны потребовать, чтобы судебно-правовая система находилась на уровне правового государства!", - объявил Пашинян 7 мая с трибуны пленарного заседания парламента, посвященного ответам членов правительства на вопросы депутатов. Главарь режима (в традиционной манере) провозгласил с самой высокой трибуны страны курс на политические репрессии в отношении тех, кто мешает воспроизводству ГД по итогам парламентских выборов 2026 г.
-
2025-05-13 10:10
Руководитель фракции "Айастан" генерал Сейран Оганян ответил на выпад спикера Алена Симоняна в адрес второго президента, дескать, Роберт Кочарян видится ему (Симоняну) в образе "российского шпиона". "Ален Симонян должен понимать, что он сам и вся нынешняя власть являются шпионами азербайджано-турецкого тандема", - заявил Оганян, за что получил от Пашиняна угрозу отправить его (генерала) в подвал СНБ. Впрочем, угроза касалась всех представителей парламентской оппозиции, которые адресовали главарю режима вопросы о коррупции. Пашинян в ответ вышел из себя и закатил истерику в зале пленарных заседаний. Истерика явно требовала медицинского вмешательства, однако скорую помощь никто не вызвал…
-
2025-05-13 09:54
"Недопустимо требовать, чтобы оппозиция отказалась от мандатов, ведь ее представители в избиркомах – единственная гарантия недопущения выборных нарушений со стороны власти", - заявила Чрезвычайный и Полномочный Посол Дзюник Агаджанян. Характеризуя инициативу импичмента, она высказала опасение, что эта инициатива может породить необоснованные ожидания в обществе. Спрашивается, а почему эти ожидания изначально выставлять как необоснованные, может, депутаты от оппозиции выйдут, наконец, из зоны комфорта, чтобы поработать над реализацией этой инициативы, например, посредством активизации уличной борьбы?
-
2025-05-12 09:38
Заявление Пашиняна о том, что "нам не нужны пограничные посты на заснеженных горных вершинах" из той же серии, что и заявление о том, что он не будет воевать за 30% Черного озера. Про горные вершины вспомнили 13 сентября 2022 г., а заявлению о 30% предшествовало вторжение 12 мая 2021 г. 250 вооруженных азербайджанцев в окрестности Ишханасар и Черного озера в Сюнике.