«Հրապարակ». ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՌԵԺԻՄ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը երեկ լսումներ էր կազմակերպել «Հայաքվե» նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է քրեական ծանր պատիժ սահմանել բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք Արցախը կճանաչեն Ադրբեջանի կազմում։ Եվ այս առթիվ խորհրդարան էին հրավիրել ավելի քան հարյուր մարդու՝ հասարակական-քաղաքական տարբեր խմբերի, Արցախի ներկայացուցիչներ, նախկին դիվանագետներ, իրավաբաններ և այլն։ Լսումների պատճառով խորհրդարանում անվտանգության ուժեղացված ռեժիմ է գործել՝ ասես խորհրդարան են մուտք գործել պոտենցիալ տեռորիստներ։
ԱԺ մուտք գործելիս մանրակրկիտ զննել են բոլոր հյուրերին, լսումների մասնակիցների բջջային հեռախոսներն են անցկացրել սկաներ սարքի միջով: Որպես կանոն, խորհրդարանի այցելուների և աշխատակազմի միայն պայուսակներն են անցկացնում սկաների միջով, ինչպես նաև պարտադրում են հեռախոսները «քնած» ռեժիմից ակտիվացնել` ցուցադրել էկրանը, որ հավաստիանան` մուլյաժ չէ:
Ինչ-որ տխմար կարծում է, որ հեռախոսի մուլյաժի ներքո կարող են պայթուցիկ սարք տեղափոխել խորհրդարան․ այս ստուգումը դրան է ուղղված: Լսումների ողջ ընթացքում էլ ԱԺ շենքում անվտանգության բազում աշխատակիցներ են եղել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.