Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԸ «ԹԱՂԵԼ» Է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ հայրենիք հանձնելը, հազարավոր օջախներ մարելը, մարդկային ճակատագրերի հետ խաղալը չմարսվող հանցանքներ են։
«2019 թվականին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը 2022 թվականին սկսեց պնդել, որ «Արցախն Ադրբեջան է և վերջ» ու իր դավաճանությունն ավարտին հասցրեց:
Նույն անձը մի քանի օր առաջ էլ ասում էր, թե Արցախը դեռ 2016-ին է հանձնվել, իսկ նրա մի քանի թիմակիցներ որոշ ժամանակ առաջ ավելի առաջ էին գնացել` նշելով, թե Հայաստանն ու Արցախը 100 տարի առաջ են հանձնվել:
Հատկանշական է, որ Արցախ հանձնածի մյուս հանցակիցը, ով նախագահի պաշտոն է զբաղեցնում, լրիվ ինքն իրեն գերազանցեց՝ հայտարարելով, թե 1991 թվականին է Հայաստանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել:
Իշխանության մի հատվածն էլ Արցախի մասին խոսելիս մի տեսակ հպարտ «ստոյկա» է բռնում` ընդգծելու իրենց «սկզբունքային» մոտեցումը, որ Արցախի ադրբեջանական լինելու հարցը իրենք կասկածի տակ չեն էլ դրել:
Ի դեպ, դրանք այն նույն դեմքերն էին, որ մի քանի տարի առաջ ճիշտ նույն դեմքով գոռում էին, որ Աղդամն իրենց հայրենիքն է:
Իշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում և հիմա իր ստերի հերթական խմբաքանակի մեջ չի կողմնորոշվում` ում, որտեղ և ինչպես գցի, որ գոնե հասարակության մի հատվածի համար իր կեղծիքը «աշխատի»:
Հայրենիք հանձնելը, հազարավոր օջախներ մարելը, մարդկային ճակատագրերի հետ խաղալը չմարսվող հանցանքներ են, որոնց պատասխանատուները, դրանց հանցակիցներն ու պարտակողները ոչ միայն իրենք, այլ սերունդներով են պատասխան տալու», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.