ՀԵՆՐԻ ՔԻՍԻՆՋԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՖՈՐԻԶՄՆԵՐԸ
ԱՄՆ նախկին պետքարտուղար, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերը մահացել է 2023թ. նոյեմբերի 29-ին, 100 տարեկանում։
Դիվանագետը նաև հայտնի է որպես հռետոր, որին հրավիրում էին բոլոր հայտնի քաղաքական համաժողովներին, որպես գիտնական և գրքերի հեղինակ։ Նրա շատ արտահայտություններ դարձել են աֆորիզմներ, իսկ նրա յուրատեսակ հումորը՝ հեշտ ճանաչելի.
Վերահսկելով նավթը՝ դուք կվերահսկեք ամբողջ պետություններ, վերահսկելով պարենը՝ դուք կվերահսկեք ժողովրդին։
Գիտությունը ԱՄՆ-ին ոչ բարեկամ երկրներում դիտարկվում է որպես ռազմավարական վտանգ ԱՄՆ-ի համար։
Մեծ տերությունները չեն զոհաբերում իրենց հանուն դաշնակիցների։
Քաղաքական գործիչների մի ինչ-որ 90 տոկոս փչացնում է մյուս բոլորի վարկը։
Քաղաքական գործիչները շան նման են։ Նրանց կյանքը չափազանց կարճ է, որպեսզի կատարեն ստանձնած բոլոր պարտավորությունները։
Եթե սովորական մարդ եք, ապա կարող եք պատրաստվել պատերազմի այսպես. տեղափոխվել մի ինչ-որ գյուղական վայր, տնտեսություն հիմնել։ Իհարկե, պետք է հետներդ տանեք զենք, չէ՞ որ կհայտնվեն սովյալների ամբոխներ։
Բոլոր կարգին մարդիկ սկսել են հետախուզությունում։ Ես նույնպես։
Սեռերի պատերազմում դուք կարող եք հաղթող լինել, որովհետև հակառակորդները խիստ հակված են եղբայրացման ճակատում։
Ճգնաժամային իրավիճակում ամենահանդուգն կուրսը հաճախ լինում է ամենաանվտանգը։
Ամերիկայի թշնամի լինելը վտանգավոր է, Ամերիկայի բարեկամ լինելը՝ ճակատագրական։
Եթե չգիտեք ձեր ուղու նպատակը, ոչ մի ճանապարհ ձեզ որևէ տեղ չի տանի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:54
На заседании Ученого совета Российско-Армянского университета (РАУ) тему докторской диссертации заместителя директора Службы национальной безопасности (СНБ) Армении Андраника Симоняна утвердили в нарушение сложившейся в вузе практики и в отсутствие самого Симоняна.
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет: