ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԻՆ ՀԵՆՑ ՀԻՄԱ
2021 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերիներին հորդորեց սպասել ևս մի երկու ամիս, սակայն անցել է 2,5 տարի։ Երբ շարունակում ես բանակցություններն այն բանից հետո, երբ մյուս կողմը խախտել է դրանք, դու նրան նույն ոգով շարունակելու քարտ բլանշ ես տալիս: Նա պետք է պնդեր, որ բանակցություններ չեն լինի, քանի դեռ չի եղել գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է կոնֆլիկտաբան, բանակցային փորձագետ Արթուր Մարտիրոսյանը։
Բայց ինչո՞ւ դա տեղի ունեցավ հիմա:
Իր փորձագիտական գնահատմամբ, Ալիևն ամեն կերպ ցանկանում է արտաքին խաղացողներին ցույց տալ, որ պատրաստ է որոշակի քայլերի, բայց միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները կատարեն իր պահանջները։
Փորձագետն Ալիևի այս որոշումը կապել է նաև 2024 թվականի փետրվարին Ադրբեջանում սպասվող արտահերթ ընտրությունների հետ։
«Դժվար թե դա եղել է առանց երրորդ կողմի միջնորդության»,- կարծում է նա։
Մարտիրոսյանը տարօրինակ է անվանել կողմերի միջև վստահություն կառուցելու միջնորդների ցանկությունը միայն ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, այլ ոչ թե դրանից առաջ։ Սովորաբար հակառակն է արվում․ սկզբում աշխատում են վստահություն ստեղծելու ուղղությամբ, հետո ձեռնամուխ լինում բովանդակալից բանակցությունների։
Նրա կարծիքով, Պետդեպարտամենտը դիմել է այս քայլին նաև ԱՄՆ-ի հայ ընտրազանգվածին ներկա վարչակազմի կողմը գրավելու համար՝ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին։
Փորձագետը չի բացառել, որ Ալիևը կարող է հետագայում օգտագործել մյուս պատանդներին և գերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարներին, սակարկելու և որոշակի դիվիդենտներ ստանալու համար։
«Սակայն դա դժվար թե տեղի ունենա Ադրբեջանում ընտրություններից առաջ»,- նշել է նա։
Ըստ նրա, Փաշինյանի հիմնական նպատակն է, որ այս ամենը չթվա Հայաստանի կողմից միակողմանի զիջում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 09:41
Мы глубоко обеспокоены болезненными событиями, происходящими на нашей Родине в последние дни. Об этом говорится в заявлении по итогам годового собрания священнослужителей, обнародованном на странице Первопрестольного Эчмиадзина в Facebook.
-
2025-07-12 09:37
10 июля в Абу-Даби состоялась встреча лидеров Армении и Азербайджана, по итогам которой было опубликовано обтекаемое заявление. Что на самом деле обсуждали стороны, возможно ли подписание мирного договора до парламентских выборов Армении 2026 года и какова роль внешних игроков — в интервью VERELQ рассказывает политолог, старший научный сотрудник APRI Armenia Бениамин ПОГОСЯН.
-
2025-07-12 09:36
ООН приветствует диалог между Арменией и Азербайджаном, заявил официальный представитель генсека организации Стефан Дюжаррик, комментируя встречу лидеров двух стран.
-
2025-07-12 09:32
Конференция ООН по торговле и развитию (ЮНКТАД) объявила, что подписанное в 2022 году соглашение с Россией о содействии в экспорте российского продовольствия и удобрений в этом месяце перестанет действовать, передает AFP.