ՆՈՒՅՆԱԶԳԻ ԵՐԿՈՒ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԸ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ
Զվարճալի մարդիկ են Էրդողանն ու Ալիևը՝ երկու պետություն ունեցող նույն ժողովրդի երկու նախագահները։ Մի կողմից, սիրում են միջազգային հարթակներում փարիսեցիություն անել, իբր՝ որքա՜ն խաղաղասեր ու վեհանձն են իրենք, ինչքա՜ն են խաղաղություն ցանկանում տարածաշրջանում և այդ իսկ պատճառով առաջինը Հայաստանին առաջարկեցին խաղաղության չիբուխը ծխել։ Ահա թե ինչպես է ճամարտակում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ. «Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և անում է ամեն հնարավորը, որպեսզի փաստաթուղթը ստորագրվի։ ԱՄՆ-ում ևս նույն դիրքորոշումն ունեն։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կարգավորումը բխում է բուն տարածաշրջանի շահերից»։
ԻՍԿ ՀԵՏՈ ԱՅԴ ՆՈՒՅՆ ԱԼԻԵՎՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ՝ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆՈՒՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ, միաձայն ասում են, թե ի՜նչ վատն են այդ Հնդկաստանն ու Ֆրանսիան, որ սպառազինություն են մատակարարում Հայաստանին։ Սպառնում են նրանց պատժամիջոցներով։ Ալիևը նախկինում Մոսկվային էլ էր նման դժգոհություն հայտնել։ Այսինքն ձայները մեկ արած ասում են երկու նախագահները, թե իբր՝ իրենք խաղաղություն են ուզում, իսկ այդ ֆլան-ֆստան Հայաստանը մտադիր է զենք գնել։ Ալիևն ընդհանրապես սպառնում է, որ եթե մատակարարումները շարունակվեն, ապա ինքը կթքի ամեն ինչի վրա, կսկսվի Ադրբեջանի նոր ագրեսիա…Մի խոսքով, Հայաստանը բանակ չպետք է ունենա, այդպես են իրար մեջ որոշել երկու նախագահները։
Եվ այնպիսի եռանդով են դա միաձայն ասում, որ չեն նկատում, թե ինչպես են, ժամանակակից ժարգոնով ասած՝ «քաշվում», փաստորեն խոստովանելով Հայաստանի նկատմամբ իրենց իրական մտադրությունները։ Այսինքն փոքրիկ Հայաստանը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան ռեժիմների շրջապատման մեջ։ ՆԱՏՕ-ի երկրներից Թուրքիան ամենամեծ ցամաքային բանակն ունի Եվրոպայում։ Ադրբեջանը եռանդագին ամենաժամանակակից սպառազինություն է գնում Իսրայելից։ Բացի ատոմային ռումբից, երկու պետություններն ունեն ամենաժամանակակից փաստորեն բոլոր զինատեսակները։ Թուրքիան և Ադրբեջանը միասին շահեցին 44-օրյա պատերազմը, ինչը խոստովանում են առանց ամաչելու։ Հետո վերացրեցին հայկական Արցախը, ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում։ Իսկ Երևանին չի՞ կարելի հակահրթիռային համակարգեր և զրահամեքենաներ գնել։
Այսինքն, Բաքուն ու Անկարան փաստորեն խոստովանում են, որ իրենց ծրագրերում Հայաստանը կարող է ունենալ միայն մեկ ապագա. նույն ժողովրդի երկու պետությունների վերահսկողության տակ գտնվող երրորդ կարգի պետություն, որը չունի ինքնապաշտպանության ոչ մի ռեսուրս, այդ իսկ պատճառով պիտի անվերապահորեն կատարի երկու նախագահների քմահաճույքները։ Հակառակ դեպքում երկու նախագահները սպառնում են ոչնչացնել մեզ։
Ահա սկզբունքորեն այն ամենը, ինչ պետք է իմանալ Ալիևի և Էրդողանի խաղաղասիրություն մասին, որքան էլ մեր գլուխը թլսորեն նրանք և Հայաստանի վարչապետի աթոռին նստած իրենց զինակիցը։ Իրականում ոչ մի խաղաղասիրություն էլ չկա, իհարկե։ Միակ բանը, որ կա, այն է, որ ճիշտ գուշակեն հարմար պահը իրենց ծրագրերի իրագործման համար։ Եվ, քանի որ դեռ այնուամենայնիվ մնում է ինչ-որ հույս, որ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրում» շատերը չեն ցանկանա տեսնել իրենց կամ սեփական երեխաների ապագան որպես թուրքական սրճարանների սպասավորների, ապա կարծում ենք, որ նույն ժողովրդի երկու նախագահներն անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերջնականապես գիտակցի. զինվելն անհրաժեշտ է։ Անհրաժեշտ է, որ երկու նախագահները հասկանան, որ եթե դիմեն Ցեղասպանության հերթական գործողության, հակահարվածը դաժան կլինի. մեզ այլ ելք չեն թողնում, Բաքվի հետ ոչ մի խաղաղ պայմանագիր չի կարող այլընտրանք ծառայել։
Առավելևս այն պայմանագիրը, որը նախապատրաստվում է և որին, ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի, մեծապես աջակցում է Անկարան։ Ինչպես վերջերս հաղորդեց «Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ինքը և իր գործընկերներ Աննա Գրիգորյանը և Քրիստինե Վարդանյանը հնարավորություն են ստացել ծանոթանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև ծրագրվող խաղաղության պայմանագրի պայմաններին։ Իր ֆեյսբուքյան էջում ը գրել է. «Թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 09:25
Наверное, многие сегодня в команде Пашиняна пусть и не говорят об этом вслух, но думают: «Пашинян, а оно тебе было надо?». Имея в виду развязанную премьером кампанию против церкви. Именно против Церкви, а не отдельных церковников, которые, дескать, нарушили обет безбрачия и тем самым вызвали гнев главного, оказывается, хранителя моральных норм республики - Никола Воваевича Пашиняна. Собственно, и сам Пашинян не скрывает, что главная цель - поставить церковь под контроль государства, то есть, самого Пашиняна.
-
2025-06-11 09:19
Шаги Никола Пашиняна, направленные на раскол армянской церкви, в частности, на раскол армянского общества в целом, продолжаются. Сегодня он уже заявляет о начале процесса создания «координационной группы», которая должна «предпринять активные шаги по освобождению Первопрестольного Святого Эчмиадзина и организации новых выборов Католикоса». Причем членов руководства этого неконституционного органа, некоего подобия руководства отрядов хунвейбинов, созданных Мао для «культурной революции», будет отбирать сам Пашинян. Правда, пока не ясно, предоставит ли Пашинян новым хунвейбинам полномочия на проверку выполнения священнослужителями обета безбрачия, или будет этим заниматься самолично.
-
2025-06-10 09:30
На мероприятиях «модного обучения» премьер любит заявлять, что по итогам 44-дневной войны мы потеряли часть территории, но зато наше государство стало более независимым. Конечно, в каждой демократической стране, а в «бастионе демократии» особенно, где против оппозиционеров возбуждены сотни, если не тысячи уголовных дел, каждый имеет право на мнение. Даже если оно настолько тупое, что только в рамках «модного обучения» и озвучивать.
-
2025-06-06 16:06
Хокку Нет виллы, нет покоя. Не плачь, премьер. Нет и любви без разлуки. Премьер-министр Никол Пашинян сильно обиделся на публикацию французского информационного ресурса о том, что его семья приобрела виллу в Марселе. Задело Пашиняна. «Это все «дашнаки-машнаки», - плакался он на заседании кабмина. Откроют, дескать, какой-то сайт сроком на три дня и распространяют небылицы, мол, мы такие же хапуги, как бывшие власти. Сплетни все это.