Վաղ է ասել, որ ՀՀ-ից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու վերականգնման նախագծերը «էժանացել են»
ՀՀ-ից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու վերականգնման նախագծերի վերաբերյալ շատ տարբեր գնահատումներ են իրականացվել, բայց վերջնական գնահատում դեռևս չկա. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
«Տարբեր ուսումնասիրություններ են կատարվել, տարբեր գնահատականներ են հնչել, բայց ծրագրի ամբողջական գնահատում դեռ չի արվել։ Ընդ որում՝ հենց այդ ժամանակահատվածում՝ 2021թ.-ին իրականացված ուսումնասիրությունների հիման վրա, այդ թվերը հնչեցվել են նախկինում և՛ Ֆիննախի կողմից, և՛ ՏԿԵ նախարարի, բայց դրանք տարեցտարի փոխվում են, և վերջնական հստակ գնահատական չկա»,-ասաց Սոնա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան գրել էր, որ ՀՀ-ից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու վերականգնման նախագծերը 2 տարում կտրուկ «էժանացել են»։ Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մոտ 400-500 մլն դոլար կարժենա։
Մինչդեռ 2021 թվականի դեկտեմբեր-2022 թվականի փետրվար ամիսներին երկաթգծի երեք հատվածների վերականգնումը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գնահատականներով, շատ ավելի թանկ է գնահատվել։ Միայն Հրազդան-Իջևան-Ադրբեջանի սահման հատվածի վերականգնումը գնահատվել էր 496 մլն դոլար։
Aysor.am-ը նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է բացատրվում ֆինանսական հաշվարկի նման տարբերությունը։
«ՀՀ-ից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու վերականգնման ծրագրի վերաբերյալ շատ տարբեր գնահատումներ են իրականացվել, բայց վերջնական հաշվարկները պարզ կլինեն նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունից հետո»,- ասացին Ֆինանսների նախարարությունից։
Նշենք, որ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը թվեր ներկայացնելուց զատ՝ հայտարարել էր, որ գնահատել են՝ հաշվի առնելով տարբեր սցենարներ։
«Ամեն ինչ գնահատված է ըստ սեգմենտների, կախված է նրանից, թե ինչ ճանապարհով կգնանք, հետո ինչպիսի սցենարներ կլինեն․ օրինակ, կարող եմ ասել՝ հարցը նրանում է՝ արդյոք մենք պե՞տք է կառուցենք Նախիջևանից մինչև Ադրբեջանի արևմտյան սահմանը ճանապարհ, եթե այո՛, ապա դա արժեք ունի։ Եթե որոշենք ամենաէժան ձևով հարցը լուծել, դա կլինի Կարս-Գյումրի երկաթուղու գործարկումը, կամ կլինի Ղազախից Բերդ ճանապարհի գործակումը, դրանք ավելի էժան տարբերակներ են։ Եթե բոլոր ենթակառուցվածքները և բոլոր ճանապարհները որոնք պակասում են՝ կառուցվեն, դրա արժեքը կլինի մոտ 400-500 մլն դոլար»,-Civilnet.am-ի հետ զրույցում ասել էր նախարարը՝ նաև նշել, թե կախված է, թե որ երկրները հետաքրքրված կլինեն այս երթուղով։ Նա նշել էր, որ ի տարբերություն 2021թ.-ի գնահատկանների, այսօր ավելի լավ սցենարներ կան՝ հավելելով, որ երբ ժամանակը գա դրանց մասին խոսելու՝ կխոսեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.