«Հրապարակ». ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱԶԳԱԿԱՆԸ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը՝ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականը, ըստ լուրերի, առաջիկայում հնարավոր է նշանակվի Շիրակի մարզպետ։ Նա մյուս փոխքաղաքապետի՝ Սուրեն Պապիկյանի ազգականի հետ ընդամենը մի քանի օր առաջ դիմում գրեց և ազատվեց պաշտոնից։
«Բալասանյան դաշինքի» հետ «ապահարզանից» հետո ՔՊ-ում խնդիր են դրել՝ ուժեղացնել մարզային իշխանությունը՝ ՔՊ-ի դեմքով, որպեսզի մարզում և հատկապես Գյումրիում կատարվող ամեն ինչ չվերագրվի Բալասանյաններին, և իրենք ստիպված չլինեն առաջիկայում էլի Բալասանյանների «դուռը գնալ», որ խորհրդարանական ընտրություններում օգնի իրենց՝ քվե ստանալ։
Ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ով այս պաշտոնին է նշանակվել այս տարվա հունվարին, ավելի շատ ասոցացվում է նախկինների հետ․ երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը։ Նրա աշխատանքից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է և ավելի եռանդուն ու հավատարիմ մարդ է ուզում Գյումրիում ունենալ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.