ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում է Արցախում դատապարտված կամ մեղադրվող 20 անձ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված կամ մեղադրվող թվով 20 անձ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 11 բանտարկյալ, որոնցից միայն մեկն է հայտնաբերվել Վանաձորում. նա մեղադրվում է սպանություն կատարելու մեջ։
«Նրանք դատապարտվել կամ մեղադրվում են սպանություն, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու (այդ թվում` անչափահասի նկատմամբ), գողություն կատարելու համար»,- հայտնում է արդարադատության նախարարությունը։
Նախարարությունից նաև հայտնում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2494 անձ, որից 1324 կալանավորված անձ է, 1170–ը` դատապարտյալ:
Միաժամանակ, 2023թ. ընթացքում (հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում) պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 101 դատապարտյալ:
Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Արդարադատության նախարարության նախագծին «Հրազդան» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկների փակման վերաբերյալ։ Նախատեսվում է փակել նաև «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները։
Փոխարենն իշխանությունները մտադիր են նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել 1200 դատապարտյալի համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.