Ալեքսեյ Օվերչուկ․ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, և դա պետք է պահպանել
Մեր երկրներին կապում են պատմական, բարեկամական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա, դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, իհարկե, մեր դաշնակցային փոխգործակցության բարձր դինամիկան պայմանավորված է ամենաբարձր մակարդակով ինտենսիվ և վստահելի երկխոսությամբ։ Մեր ժողովուրդը շատ մեծ ու բարի հետաքրքրություն ունի Հայաստանի պատմության, մշակույթի, ավանդույթների նկատմամբ։
Մենք մոտ ազգեր ենք, և հայերն իրենց օտար չեն զգում Ռուսաստանում, և մենք մեզ օտար չենք զգում Հայաստանում։ Սա, թերևս, ամենաարժեքավոր բանն է, որ կա մեր հարաբերություններում: Եվ դա պետք է պահպանել», - նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Օվերչուկը վստահ է, որ երկկողմ կապերի ողջ շրջանակի հետագա զարգացումը բխում է ռուս և հայ ժողովուրդների շահերից: Նա մշակութային ոլորտում համագործակցությունն անվանել է ռուս-հայկական հարաբերությունների կարևոր բաղադրիչ։
«Ընթացիկ տարում իրականացվել են մի շարք խոշորամասշտաբ մշակութային ակցիաներ, որոնք ընդգրկում են մշակույթի ամենատարբեր ոլորտներ։ Երկու երկրների մշակութային կյանքում վառ իրադարձություններ են դարձել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերը, ինչպես նաև Հայաստանում ռուսական կինոյի օրերը, որոնք մեկնարկել են ամենաշահութաբեր ռուսական «Չեբուրաշկա» ֆիլմի ցուցադրությամբ:
Շնորհակալություն ենք հայտնում հայկական կողմին այս միջոցառումների իրականացմանն աջակցելու և ջերմ ընդունելության համար։
Առանձին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ գործընկերներին «Եվրասիայի ժողովուրդների մշակույթի և արվեստի» փառատոնի անցկացման նախաձեռնությանն աջակցելու համար, որը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 7- ին Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում»,- ընդգծել է Ալեքսեյ Օվերչուկը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 14:53
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-06-24 14:51
Россия выступает за устойчивое прекращение огня между Ираном и Израилем и подтверждает поддержку ИРИ, одновременно дистанцируясь от предположений о прямом участии в ответных ударах или обмене секретной информацией. Об этом заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, комментируя последние события на Ближнем Востоке.
-
2025-06-24 14:48
Главу ГК "Ташир" Самвела Карапетяна перевезли в УИУ "Ереван-Кентрон". Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь уголовно-исполнительной службы Минюста Нона Навикян.
-
2025-06-24 13:27
Евразийский банк развития (ЕАБР) прогнозирует для Армении рост ВВП в ближайшие годы. Согласно макроэкономическому прогнозу банка, в 2025 году экономика страны вырастет на 5,5%, в 2026 году — на 5,3%, а в 2027 году — на 5,0%.