Տարածաշրջանային հարթակներից լավը չկա․Գալուզինը՝ «3+3» ձևաչափի աշխատանքի մասին
Ռուսաստանը տրամադրված է շարունակել ակտիվ աշխատանքները «3+3» ձևաչափով։ Այս մասին Մոսկվայում հրավիրված «Ռուսաստան-Հայաստան» համաժողովի շրջանակում Sputnik-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ձևաչափը նախատեսում է Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարում է, որ մտադիր չէ մասնակցել նախաձեռնությանը։
«Պատմությունն ու իրականությունը ցույց են տալիս, որ տարածաշրջանային երկրներից ավելի լավ իրենց խնդիրները ոչ ոք չի լուծի», - հավելել է նա։
Նա կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները դրսից լուծելու փորձերը լավագույն դեպքում «ավարտվում են ոչնչով», իսկ վատագույն դեպքում՝ լուրջ աղետով, որը գլոբալ բնույթ է կրում։ Նույն ՆԱՏՕ-ի միջամտությունը նախկին Հարավսլավիայի իրավիճակին ազգային աղետի վերածվեց այդ տարածաշրջանի ժողովուրդների համար։ ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի միջամտությունը իրաքյան իրավիճակին ցնցեց ողջ Մերձավոր Արևելքն ու հանգեցրեց միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից տարածաշրջանի մի մասի գրավմանը։ Այդ խմբավորումների դեմ մինչ օրս պայքար է տարվում, որտեղ առաջատարը Ռուսաստանն է։
Գալուզինը տարածաշրջանային ձևաչափը համարում է տարածաշրջանի խնդիրների լուծման լավագույն տարբերակը։ Դա վերաբերում է նաև Հարավային Կովկասին։
Անդրադառնալով նրան, որ Վրաստանը դեռ չի մասնակցում այդ հարթակի աշխատանքներին` դիվանագետն ընդգծել է, որ վրացի հարևանների համար դուռը միշտ բաց է, եթե և երբ նրանք իրենց պատրաստ զգան համատեղ աշխատանքի համար։
Խմբի առաջին նիստն անցկացվել է Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին 5-ին երկրների արտգործնախարարների մակարդակով։ Եվս մեկ նիստ կայացել է Իրանում 2023 թվականի հոկտեմբերին։ Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում 2024 թվականին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.