ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածում պաղեստինցի երեխաների համար ապահով տեղ չկա
Գազայի հատվածի հիվանդանոցներն անվտանգ չեն երեխաների և նրանց ընտանիքների համար, ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը, հայտնում է CNN-ը։
«Վերջին 48 ժամվա ընթացքում լիարժեք գործող միակ խոշորագույն հիվանդանոցը երկու անգամ կրակի տակ է հայտնվել: Այս հիվանդանոցում՝ Ալ Նասերը Խան Յունիսում, ոչ միայն մեծ թվով երեխաներ են, որոնք արդեն իսկ լուրջ վնասվածքներ են ստացել իրենց տների վրա հարձակումների հետևանքով, այլ նաև հարյուրավոր կանայք և երեխաներ, ոորոնք անվտանգություն են փնտրում», - Ժնևում ասել է Էլդերը վերջերս Գազայի հատված այցելությունից հետո:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 13-ամյա աղջիկ Դինա Աբու Մոհսենը սպանվել է Գազայի հարավում գտնվող Նասերի բժշկական համալիրի մի մասի մեջ ընկած արկի հետևանքով:
«Իսկ ո՞ւր պետք է գնան երեխաներն ու նրանց ընտանիքները։ Հիվանդանոցներն անվտանգ չեն: Ապաստաններն անվտանգ չեն: Եվ հաստատ անվտանգ չէ այսպես կոչված «անվտանգ» տարածքներում», - ասել է Էլդերը:
Առանց ջրի, սանիտարական և բնակարանային պայմանների, այս, այսպես կոչված, անվտանգ գոտիները դարձել են հիվանդության գոտիներ, ասել է նա։ Նա զգուշացրել է, որ եթե այս սցենարը շարունակվի, «հիվանդության պատճառով մանկական մահացությունը կարող է գերազանցել ռմբակոծության պատճառով մանկական մահացությունը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.