Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ՄԵՆՔ ԿՎԵՐԱՆԱՆՔ, ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՂԵԿԱՎԱՐԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է Ստեփանակերտի մարզադաշտում Ալիևի հնչեցրած հոխորտանքներին։
«Ալիևն է ու ադրբեջանական փալասը Արցախի Հանրապետության մայրաքաղաքի մարզադաշտում: Ոտքով, որին ուժ ու ամրություն հաղորդեցին 2018 թ.-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթածները, քոչվոր ցեղի առաջնորդը հարվածում է հայկականությանը, հայի արժանապատվությանը, լինելիությանը:
Այս հարվածը խորհուրդ ունի առ այն, որ խաղն ավարտված չէ, որ Ալիևը Հայաստանի իր եղբոր հետ շարունակելու է զավթել, հայրենազրկել, ոչնչացնել հային: Հրապարակի տոնական հրավառությունը վկա, մենք կվերանանք, եթե Հայաստանի Հանրապետությունը չղեկավարեն ազգային ուժերը:
Հ.Գ. Ողջ պատմության ընթացքում Արցախը դաժան փորձությունները հաղթահարել ու հայկական է մնացել: Արցախը հայաթափել հաջողվեց միայն Նիկոլ-Ալիև զույգին:
Հ.Հ.Գ. Ես իմ ընտրությունը 1988-ին եմ արել, և որևէ մեկը զորություն չունի փոխել այն: Իսկ հույսով սպասողները, Նիկոլից ու Աննայից վախեցողները, նրանց «սիրողներն ու հավատացողները», Նիկոլը պատասխան ունեն տալու երկրի վրա...երկնքում...»,- գրել է Մետաքսե Հակոբյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.