Իրանի հրթիռային հարձակումներն Իրաքի, Սիրիայի և Պակիստանի վրա նախազգուշացում են Իսրայելի համար
24 ժամից էլ քիչ ժամանակում Թեհրանը հրթիռներ է արձակել Իրաքի, Սիրիայի և Պակիստանի ուղղությամբ՝ խոցելով տարբեր թիրախներ, այդ թվում՝ իսրայելական լրտեսական բազան, «Իսլամական պետության» ահաբեկիչների գտնվելու վայրը և անջատողական զինյալ խմբավորումը, գրում է Bloomberg-ը։
Հարձակումները տեղի են ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թեհրանն ցուցադրեց իր ռազմական ուժը Հորմուզի նեղուցի մոտ, որը Պարսից ծոցից նավթի արտահանման առանցքային ալիքն է: Սա տեղի է ունենում Կարմիր ծովում հութիների հարձակման ֆոնին, որն արդեն խաթարել է համաշխարհային նավագնացությունը:
Իրանի գործողությունները կտրուկ պատասխան էին նրանց, ովքեր կարծում էին, որ Իրանի անգործությունը Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին վկայում է ուղղակի առճակատումից խուսափելու ցանկության մասին:
Իրանը հայտարարել է աշխարհին և հատկապես Իսրայելին, որ պատրաստ է պայքարել, եթե նրան դրդեն դրան։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թիրախներին խոցելու համար օգտագործել է ավելի մեծ հեռահարությամբ հրթիռներ, և այդ հրթիռները կարող են հասնել Թել Ավիվ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.
-
2025-05-19 19:42
Вице-президент США Джей Ди Вэнс сказал, что переговоры об окончании войны в Украине «слегка» зашли в тупик, и американские власти осознают это, передает Reuters.
-
2025-05-19 19:24
В интервью Alpha News защитник прав человека Арцаха Гегам Степанян коснулся международных юридических процессов, связанных с отчуждением имущества, квартир и домов в оккупированных населенных пунктах Республики Арцах азербайджанскими властями.