Լորիս Ճգնավորյանի որդին նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին` ջութակահար և դիրիժոր Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար։ Այս մասին հայտնում է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Էմանուել Ճգնավորյանը 28 տարեկան է։ Ծնվել է Վիեննայում, ջութակ նվագել է 5 տարեկանից։ Սովորել է Վիեննայի համալսարանի երաժշտության և կատարողական արվեստի բաժնում, եղել է Գերհարդ Շուլցի աշակերտը։
7 տարեկանում ունեցել է առաջին հանրային համերգը, երկու տարի հետո՝ մենահամերգ, որից հետո արժանացել է Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակի։ Համերգով հանդես է եկել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում և Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։
Անցյալ տարի նա հայտնի դիրիժոր Չայլիի հետ բացել է Լա Սկալայի ֆիլհարմոնիկ սեզոնը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.