ՍԻԳԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-2050-Ը՝ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Վարչապետ Փաշինյանը, չկարողանալով այսօր բարելավել մարդկանց կյանքը, սիրով փիլիսոփայում է վերացական թեմաների շուրջ՝ հեռավոր ապագայի հորիզոններում, երբ իր ուրվագծած բարգավաճման շահառուներից շատերն այլևս ողջ չեն լինի, ինչպես որ, ամենայն հավանականությամբ, չի լինի նաև ինքը։ Հիշենք 2020 թվականի սեպտեմբերի 21-ին նրա ներկայացրած «Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը», որը պետք է ընկալել հենց այդ դիսկուրսում։ Երկրում կրկին գլուխ է բարձրացնում COVID-19-ը, մարդիկ զրկվում են վաստակից, տնտեսությունը ռեցեսիայի շեմին է, արտաքին աշխարհը թշնամական է առավել քան երբևէ, իսկ կառավարության ղեկավարը փրկչի իր կերպարի շրջանակներում ժողովրդի առջև նկարում է ապագայի երջանիկ պատկերներ, որը սպասում է մեզ շատ շուտով՝ ընդամենը 30 տարի անց։ Շնորհանդեսից ուղիղ մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախում, և Փաշինյանի ներկայացրած գեղեցիկ պատկերները փլուզվեցին խաղաքարտե տնակի պես…
Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը այդպես էլ թերի մնացած բարձրագույն կրթության պատճառով ծանոթ չէ մարդկության հարուստ փիլիսոփայական ժառանգությանը, որը մշակվել է մի քանի հազարամյակ շարունակ, այլապես ուղղակի կամաչեր հրամցնել իր ծեծված, ցանկացած լուսավորյալ մարդուն վաղուց ծանոթ մտքերն իբրև սեփական նորարարական մոտեցումներ և թարմ գաղափարներ։ Պարզապես անհարմար ես զգում վարչապետի փոխարեն, երբ նա մեզ բացատրում է, օրինակ, թե ինչի համար են պետք պետությունը, կրթությունը, աշխատանքը և նույնիսկ կանայք։ Իսկ նրա «բոսյակային» տնաբույծ փիլիսոփայության գաղափարական հիմքը դարձավ ժամանակին փողոցային վահանակներին փակցրած իր «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» արտահայտությունը, որը նույնպես թարմության ու ինքնօրինակության հավակնել ոչ մի կերպ չի կարող։ Եվ համեստության՝ նույնպես:
Փաշինյանի կողմից իբրև ինչ-որ հայտնություններ ու նորարարություններ ներկայացվող տարրական ճշմարտությունների շարանը կարելի է շարունակել անվերջ։ «Հայրենիքը պետությունն է» (լավ է, որ կառավարություն չէ, թեև շուտով նա դրան էլ կհանգի), «Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ վճարիր հարկերդ», «Հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմ է» (ինչը, անկեղծ ասած, կապ չունի Փաշինյանի և նրա կառավարության գերակշիռ մասի հետ)։ Իսկ այ սա արդեն ծայրահեղ է. «Սիգի հետ մեր հարաբերությունը պետություն լինելու և չլինելու մեջ է։ …Մենք սիգի հետ որպես պետություն և քաղաքացի հարաբերվելու փորձ երբեք չենք ունեցել»։
Կրկին հիշենք ռազմավարություն-2050-ը և դրանում շարադրված փաշինյանական հայտնությունները։ Եվ այսպես, մինչև 2050 թվական Հայաստանի բնակչությունը պետք է հասնի առնվազն 5 միլիոնի (ըստ երևույթին, ոչ առանց արաբ-մարոնիների, քրդերի, իսկ ամենակարևորը՝ վերաբնակ ադրբեջանցիների օգնության), ՀՆԱ-ն կաճի 20 անգամ (չի բացառվում, որ մոշի, սպանախի, կանեփի հաշվին, իսկ ամենակարևորը՝ Ուկրաինայում մինչև 2050 թվականը շարունակվող պատերազմի և, հետևաբար, ռելոկանտների շնորհիվ), միջին աշխատավարձն ավելի համեստ է աճելու (այնուամենայնիվ՝ 30 տարում). ընդամենը 7 անգամ: Հայկական առնվազն 3 բուհ պետք է ընդգրկվի աշխարհի առաջատար բուհերի թոփ-200-ում։ Հայաստանում պետք է գործեն միլիարդների շրջանառություն ունեցող 5 խոշոր տեխնոլոգիական ընկերություններ և 10 հազար սթարթափներ։ Մենք պետք է տարեկան 15 մլն զբոսաշրջիկ ընդունենք (չի՞ կորչի արդյոք Հայաստանի բնակչությունը նրանց ոտքի տակ. դե, ախր ամորտիզացիա կա և այլն)։ Եվ բացի այդ ամենը, մենք բոլորս կապրենք մինչև 90 տարեկան: Ընդ որում Փաշինյանը ինքնագոհ հռչակում էր «Աշխատանքո՛վ հաղթահարել աղքատությունը» կարգի «նորարարական» կարգախոսներ, որոնց նմանօրինակները խորհրդային ժամանակներից ծանոթ են քիչ թե շատ երկար կյանք ապրած յուրաքանչյուր մարդու, և որոնք այն ժամանակ համատարած փակցված էին ամեն ճաշարանում ու գործարանային արտադրամասում։
Այնուհետ՝ ավելին: Կունենանք աշխարհի ամենամարտունակ բանակը... բնակչության մեկ շնչի հաշվով (վարչապետի կարծիքով, դա 1 զինվորի ունակությունն է՝ դիմակայելու թշնամու 7-10 զինվորի)։ Հիշեցնենք, որ շնորհանդեսից ընդամենը 50 օր անց տարածաշրջանի ամենամարտունակ բանակը՝ գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանի ղեկավարությամբ, ջախջախիչ պարտություն կրեց, և այսօր իր հզորությամբ գլորվել է աշխարհում 107-րդ տեղը (145-ից), գտնվելով ինչպես վրացական, այնպես էլ ադրբեջանական բանակների խոր հետնամասում։
Հայկական հակահետախուզությունն աշխարհի 10 ամենաարդյունավետ հատուկ ծառայությունների շարքո՞ւմ։ Դրա առկայությունը Փաշինյանը բացատրում է «ինֆորմացիայի այնպիսի ծավալ ունենալու անհրաժեշտությամբ, որը թույլ կտա հասկանալ, թե ինչու է աշխարհը մեզ սխալ հասկանում»։ Այստեղ նկատենք, որ անձամբ Հայաստանի կառավարության ղեկավարը 5,5 տարվա ընթացքում հասցրել է շատ բան անել, որպեսզի աշխարհը շարունակ «սխալ հասկանա» մեզ. երևի, թույլ ու մեղավոր է մեր հակահետախուզությունը։ Հավելենք, որ այսօր ՄԻՊ պաշտոնում մեկ տարի անցկացրած Քրիստիննե (չգիտես ինչու՝ երկու «ն»-ով) Գրիգորյանը դնում է Փաշինյանի նախաձեռնած մեկ այլ հատուկ մարմնի՝ Արտաքին հետախուզության ծառայության հիմքերը, ընդ որում նրան այդ պաշտոնում նշանակած անձը, ինչպեսև ինքը՝ նշանակվածը, առանձնապես ոչ մի արտառոց բան չեն տեսնում նրանում, որ մարդու իրավունքների պաշտպանը ներդաշնակորեն կերպափոխվում է հատուկ ծառայության ղեկավարի։ Շիզոֆրենիան վարակիչ է և օդակաթիլային ճանապարհով շղթայաբար փոխանցվում է իշխանական բոլոր օղակներին:
Այնուհետ՝ է՛լ ավելին։ Ինչո՞ւ ենք մենք անընդհատ աշխատում, բայց ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ աղքատությունից։ Պարզվում է՝ բանն այն է, որ ինքներս մեզ վրա չենք աշխատում, անդադար չենք սովորում։ Փաշինյանն իր այդ միտքը ժամանակին ներկայացրեց տաքսու վարորդի օրինակով, որը պետք է կարողանա վերլուծել իր անհաջողությունների ակունքները. մասնավորապես՝ ողջ խնդիրն այն է, որ նա ծխում է և բարձր երաժշտություն միացնում։ Տաքսիստների վարվեցողության կանոնների վերաբերյալ մեկնաբանություններից, հատկապես նկատի առնելով նրանց առաջիկա հարկումը, զերծ կմնանք…
Բացի այդ, ըստ վարչապետի, գյուղացու լոլիկը շատ ավելի լավ կաճի, եթե իրականացվեն Հայաստանի մարզական տեսլական-նպատակները. մեր ֆուտբոլի հավաքականը դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, ունենանք շախմատի աշխարհի նոր չեմպիոն, մեր երկիրը նվաճի 25 օլիմպիական ոսկե մեդալ: Եթե իրականանա Փաշինյանի այս մարգարեություններից գոնե մեկը, ապա, նրա կարծիքով, գյուղացին այնքան կոգևորվի, որ անմիջապես կդառնա լոլիկի ոլորտի ստախանովական։
Վարչապետ Փաշինյանը մշտապես մեղադրում է այն քաղաքացիներին, որոնք, իր իսկ խոսքերով, սոված են, բայց չեն ուզում աշխատել օրական 5-7 հազար դրամով: Իսկ բացի այդ, նա մեղադրեց բոլոր նրանց, ովքեր ծխում են, խմում և պառկում բազմոցին, իսկ հետո առողջության վատթարացմամբ դիմում պետությանը բժշկական օգնության համար։ Հիրավի, փրկվիր՝ ով կարող է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 09:59
Правительство за один день увеличило госдолг страны на 146,4 млн евро! В повестке заседания правительства Армении 10-го июля оказались секретные вопросы, предложенные начальницей Службы внешней разведки Кристинне Григорян (которая раньше действовала чрезмерно прозрачно и объявляла на весь мир, к примеру, о дефиците кадров в ее ведомстве!), заместителем директора Службы национальной безопасности Самвелом Айрапетяном, начальником Службы госохраны Артуром Гаспаряном и даже министром высокотехнологической промышленности Мхитаром Айрапетяном. К чему готовятся силовики в день встречи Пашиняна и Алиева в Абу-Даби?..
-
2025-07-10 09:38
Обнародованные национальным Статкомитетом Армении подробные данные по промышленному производству в стране за январь-май (относительно того же периода 2024 года) показывают, что динамика промышленности и внешней торговли остается тревожной. Аналитики фонда «Луйс» считают, что большие показатели спада как в случае с промышленностью, так и с экспортом говорят о почти полном отсутствии факторов, обеспечивающих экономический рост, а также о потере в последние годы экспортного потенциала Армении. Промсектор, выступавший годом ранее драйвером роста, нынешним двузначным, на уровне 14,1%, спадом ослабляет темпы экономического роста…
-
2025-07-10 09:04
Власти сами сотворили хаос, а теперь выставляют себя защитниками абонентов Обыски в головном офисе и филиалах ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) 8-го июля совпали с рассмотрением на заседании Комиссии по регулированию общественных услуг (КРОУ) заявки компании на изменение ее инвестиционной программы на 2025 год. И надо же было такому случиться?! Отклонили…
-
2025-07-09 09:12
Реиндустриализация, диверсификация, импортозамещение – шиворот-навыворот Когда страна всего за 5 месяцев этого года (относительно того же периода прошлого года) теряет примерно 4 млрд долларов своего экспортного потенциала (с $7 млрд до $3 млрд), Пашинян и министр экономики Папоян могут сколько угодно подбирать слова и выстраивать их в головокружительные лингвистические конструкции, похожие на взмывшие к облакам небоскребы, но суть дела, реальность от этого ничуть не меняются. Ловкие манипуляции и откровенная чушь правительственных чинуш начинаются уже на уровне 2-го этажа…