Դավիթ ՏՈՆՈՅԱՆ․ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼ ԱՐԱԾՆԵՐԻՍ ՀԱՄԱՐ, ԲԱՅՑ ՈՉ՝ ՉԱՐԱԾՆԵՐԻՍ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատասխանելով «Հայաստանի Հելսինյան կոմիտեի» իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։
«Ուշադրությամբ կարդացի Ավետիք Իշխանյանի՝ ինձ ուղղված հարցերը, որոնք հեղինակն եզրափակել էր այսպես. «Այս հարցերին անկեղծ պատասխանելու դեպքում, համոզված եմ, որ ինքս Ձեզ կհամարեմ քաղբանտարկյալ»։
Նախևառաջ, առնվազն տարօրինակ եմ համարում, երբ փորձառու իրավապաշտպանը այս կամ այն մարդուն քաղբանտարկյալ համարել-չմամարելը պայմանավորում է այս կամ այն հարցերին պատասխանելով: Առավել զարմանալի է, որ իրավապաշտպանը հարցերը ձևակերպել է այնպես, որ ցանկացած պատասխանի դեպքում իրեն իրավունք վերապահի կասկածներ հայտնել դրանց անկեղծության մակարդակի վերաբերյալ:
Այնուամենայնիվ, որոշեցի անդրադառնալ պարոն Իշխանյանի հրապարակմանը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և գերատեսչության ղեկավարի պաշտոններում մշտապես կարևորել եմ գործակցությունը քաղաքացիական հասարակության, և, մասնավորապես, իրավապաշտպան կառույցների հետ: Միասին մենք ծավալուն աշխատանք ենք կատարել Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական` այս դեպքում հասարակական կազմակերպությունների կողմից վերահսկողություն հաստատելու և ամրապնդելու համար:
Պարոն Իշխանյանի տրված հարցերին վերջին երեք տարիների ընթացքում պատասխանել եմ՝ հարցազրույցների, հայտարարությունների միջոցով, ինչպես նաև 2023 թվականի օգոստոսին ԱԺ քննիչ հանձնաժողովում ունեցածս ելույթի և հարց ու պատասխանի ընթացքում, որոնք հեռարձակվել են ուղիղ եթերում:
Կարծում եմ, իրականում պարոն Իշխանյանը տեղյակ է իմ դիրքորոշմանը, իսկ հարցեր հնչեցնելու իրական նպատակը ինձ քաղբանտարկյալ ճանաչել կամ չճանաչելը չէ և դուրս է իրավապաշտպան գործունեության շրջանակներից:
Վերջին 2.5 տարվա ընթացքում բազմիցս հայտարարել եմ, որ ապօրինաբար զրկված եմ ազատությունից՝ շինծու քրեական գործով: Բազմիցս պահանջել եմ բաց դատավարություն անցկացնել: Փաստաբաններս խափանման միջոցը փոխելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել: Որևէ դեպքում հանրային արձագանք չեմ լսել որևէ իրավապաշտպանի կողմից: Ցավոք, մեր հասարակության մեջ տեղ գտած բևեռացումը արտացոլվում է նաև իրավապաշտպանների շրջանում, որոնք նույնիսկ ազատությունից ապօրինի զրկված մարդկանց բաժանում են «յուրայինների» և «օտարների»՝ մոռանալով, որ օրենքը բոլորի համար է: Իմ դեպքում խնդիրը, հավանաբար, առավել բարդ է, քանի որ քաղաքական ուժերի և դրանց հարող իրավապաշտպանների համար ես ո՛չ «յուրային» եմ, ո՛չ էլ «օտար»:
Բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ պատասխանատվություն կրել արածներիս համար, բայց ոչ՝ չարածներիս: Քաղաքական բանտարկյալի «տիտղոսի» համար պայքարելու նպատակ չունեմ, առավել ևս՝ վերջնագրի ձևով կազմված հարցաշարին պատասխանելու միջոցով: Կարծում եմ, որ եթե պարոն Իշխանյանը և այլ իրավապաշտպաններ իսկապես ցանկանում են պատասխաններ լսել ինձնից, կարող են օգտագործել իրենց տիրապետության տակ եղած գործիքակազմը և միանալ բաց դատավարության մասին իմ պահանջին:
Հ.Գ. Հարգելի պարոն Իշխանյան, որպես երկրաբանը երկրաբանին դիմելով, անկեղծորեն ցանկանում եմ Ձեզ «գոտեպնդվել»՝ ինչպես ասվում է Ձեզ հայտնի "Геологи" երգում: Եվ հիշեցնել ևս մի հատված նույն երգից. «Կյանքում էլ մենք կարող ենք թանկագին հանքաքարը տարբերել դատարկ ապարից»»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.