Արման Թաթոյանը ներկայացրել է 19.09.2023թ-ին Արցախում Ադրբեջանի հանցագործությունները
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութերով ներկայացնում է 19.09.2023թ-ին Արցախում Ադրբեջանի հանցագործությունները։
Գոհար Հովյանը պատմում է, որ երբ այդ օրը կրակոցի ձայներ լսվեցին, հասկացան, որ պատերազմ է սկսվել։ «Պայթյուն եղավ, ձեռքերս վնասվեցին, արյուն էր գալիս, որ ընկել եմ, հետո ամուսնուս գոռալուց եմ ուշքի եկել՝ «Գոհար, Սերոժիկը»..., մեծ տղաս է, մի կերպ ուժ եմ հավաքել, խոհանոցից եկել եմ զալ, տեսել եմ, որ մեծ տղաս էն կողմն է պառկած, փոքր տղաս կանգնած է, բայց բերանից արյուն է գալիս»,-ասում է նա։
«Ստեփանակերտի հիվանդանոց գնացինք, մեզ տարան, դիմացս մեծ տղաս էր, փորձում էին սիրտը աշխատեցնել, դրանից հետո տեսա, որ այդ ապարատներն անջատեցին, ու գոռացի՝ երեխուս փրկեք, էտ ժամանակ ինձ տարան»,-ասում է տղաների մայրը, ում ավագ տղան՝ 16-ամյա Սերոժիկ Հովյանը սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից։
Արման Թաթոյանը տեսանյութում պատմում է, որ ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորել էր մեծ համայնքները՝ Ասկերանը, Մարտունին, Մարտակերտն ու Ստեփանակերտը՝ քաոս ու խուճապ առաջացնելու նպատակով այդ համայքները մեկուսացնելով իրարից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.
-
2025-05-19 19:42
Вице-президент США Джей Ди Вэнс сказал, что переговоры об окончании войны в Украине «слегка» зашли в тупик, и американские власти осознают это, передает Reuters.
-
2025-05-19 19:24
В интервью Alpha News защитник прав человека Арцаха Гегам Степанян коснулся международных юридических процессов, связанных с отчуждением имущества, квартир и домов в оккупированных населенных пунктах Республики Арцах азербайджанскими властями.