ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ Է
Հանրային տարածքում մինչև հիմա վիճում են. ո՞վ է ավելի շատ ջանքեր գործադրել 2023 թվականի դեկտեմբերին 32 հայ զինծառայողներին վերադարձնելու համար, որոնք գերի էին վերցվել 2020 թվականի դեկտեմբերին Հադրութում. ԱՄՆ-ի, թե՞ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը։ ՀՀ-ի ղեկավարության մասին, ի դեմս իշխող ռեժիմի, խոսք անգամ չկա, ինչը լիովին բացատրելի է, ելնելով ռեժիմի պարագլխի թերի լեգիտիմությունից, որը չի վայելում պետական շահերին միտումնավոր դավաճանելու մեջ իրեն մեղադրող քաղաքացիների մեծամասնության վստահությունը։
32 ՄԱՐԴ 3 ՏԱՐԻ ԵՆ ԱՆՑԿԱՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՈՐՏԵՂ ԱՅՍՕՐ, Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի տվյալներով, կան պաշտոնապես հաստատված ևս 23 անձինք։ Այդ թվում՝ Արցախի Հանրապետության նախկին ղեկավարները և բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գերի են վերցվել 2023 թվականի սեպտեմբերին, ինչպեսև քաղաքացիական և զինվորական անձինք, որոնք գերեվարվել են դեռևս 2020 թվականին։
Հայկական երկրորդ հանրապետության երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը գերեվարվել են հակաահաբեկչական գործողության ցուցանակի տակ իրականացված էթնիկ զտումների ժամանակ։ Նույն այդ օրերին գերության մեջ հայտնվեցին նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ Լևոն Մնացականյանը, հրամանատարի նախկին տեղակալ գեներալ Դավիթ Մանուկյանը, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Ութ հոգի։
Սահակյանը խոսում է նաև նրանց մասին, ում ճակատագիրն անհայտ է առ այսօր։ Նրա խոսքերով, տեղեկություններ կան 80 հոգու մասին, որոնք գերեվարվել են 44-օրյա պատերազմի ընթացքում։ Սակայն Ադրբեջանը չի ընդունում նրանց առկայության փաստը, ինչից հետևում է, որ Ալիևի ռեժիմը նրանց համար պատասխանատվություն չի զգում քաղաքակիրթ հանրության առջև։ Կան նաև անհայտ կորածներ…Սահակյանը պնդում է, որ 23 գերիների վերադարձման հարցում պաշտոնական Բաքուն որոշակի զիջումներ է ակնկալու հայկական կողմից։ Հիշեցնեմ, որ 32 գերիների փոխանակման համար Երևանն ադրբեջանական կողմին հանձնեց երկու մարդասպան-դիվերսանտների։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքերով, որը երկար ժամանակ եղել է նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը, իշխող ռեժիմը ոչ միայն քայլեր չի ձեռնարկում Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական էլիտայի ներկայացուցիչնեին վերադարձնելու ուղղությամբ, այլև անում է ամեն հնարավորը՝ այդ թեման մոռացության տալու համար։ «Պատճառները տարաբնույթ են, բայց գլխավորն այն է, որ Բաքվի բանտում այդ մարդկանց գտնվելը Արցախի խնդիրը մոռացության տալու ուղին է. չէ՞ որ խոսքն այն մարդկանց մասին է, ում գործունեությունը միշտ կապված է եղել Արցախի Հանրապետության անկախության և պետականության ամրապնդման հետ։ Այս թեմայի վերաբերյալ «ձայնն իջեցնելը» լիովին տեղավորվում է իշխանության վարած քաղաքականության հունում», -ընդգծել է պատգամավորը։
Խորհրդարանական ընդդիմությունը միջազգային կառույցներում կանոնավորապես բարձրացնում է գերիների հարցը (բավական է հիշեցնել հանրապետականների բողոքի արտահայտումը ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ), սակայն ընդդիմության և ռեժիմի վերնախավի հնարավորություններն անհամեմատելի են։ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների գերության մեջ լինելը լիովին ձեռնտու է Փաշինյանին, որպեսզի մոռացության տրվեն արցախահայության դեմ 2023թ. սեպտեմբերի 19-20-ին իրագործված ցեղասպանությունն ու բռնի տեղահանումը։ Այն մասին, որ տվյալ ենթատեքստում Ալիևի և Փաշինյանի ռեժիմների դիրքորոշումները համընկնում են, խոսել չարժե, փաստն ակնհայտ է։
ԳԵՐԻ ԳԵՆԵՐԱԼ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲԱՅՐԸ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը օրերս չհամաձայնեց լրագրողների այն կարծիքին, թե նույնիսկ ընդդիմությունն է պասիվություն հանդես բերում գերիների վերադարձման հարցում, սակայն ըստ էության ոչինչ չասաց։ Է՛լ ավելի սուղ են Արցախի խորհրդարանի պատգամավորների հնարավորությունները։ Այստեղից՝ հետևություն. Գերիների վերադարձը համազգային նշանակության հարց է, որի մասին պետք է բարձրաձայնել, չտրվելով ռեժիմի շահարկումներին, թե իբր՝ փողոցային բողոքի ակցիաները երկարաձգում են գերիների վերադարձը։ Այդ հեքիաթներով, կրկնում եմ, իշխող վերնաշերտը երկար ժամանակ թոզ էր փչում գերիների և անհետ կորածների ծնողների աչքերին, ներշնչելով նրանց, թե ընդդիմության գործողությունները խանգարում են գերությունից նրանց հարազատների վերադարձին։
Ժողովուրդը պարտավոր է մշտապես բարձրացնել գերիների վերադարձման և անհետ կորածների որոնման հարցը, թույլ չտալով Փաշինյանին ինքնահոսի թողնել գործընթացը։ Ադրբեջանական գերության մեջ գտնվող յուրաքանչյուր հայ, անկախ իրեն մեղսագրվող հանցագործության ծանրությունից, պետք է իմանա, որ իր թիկունքին կանգնած են ժողովուրդն ու պետությունը։ Դժվար չէ ենթադրել, որ ադրբեջանական գերության մեջ մահ է սպառնում այն 80 հոգուց յուրաքանչյուրին, որոնց առկայությունը չեն հաստատում Ադրբեջանի իշխանությունները։ Եթե ռեժիմի վերնաշերտն ամեն ինչ անում է այդ մարդկանց մոռացության մատնելու համար (հիշեք խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե իր համար այդ մարդիկ գոյություն չունեն), ապա հայրենակիցիերին վերադարձնելու գործին պետք է միանա ողջ հասարակությունը։
Ժողովուրդը կարող է և պարտավոր է Փաշինյանից հաշվետվություն պահանջել 23 գերիների վերադարձման քայլերի ու միջոցների և էլի 80 հայերի մասին տեղեկատվության ճշգրտման վերաբերյալ։ Հակառակ դեպքում ռեժիմի պարագլուխը կհաստատի, իր և Ալիևի մոտեցումների նույնականությունն ու այն թեզը, որ իրեն, ինչպեսև Ալիևին, ձեռնտու է, որ այդ մարդիկ որքան կարելի է երկար մնան ադրբեջանական գերության մեջ…
Փաշինյանի, ինչպեսև Ալիևի համար Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատությունը կնշանակի, որ Արցախի էջը փակված չէ։ Կա գործընթաց, որը մշտապես խթանում են եվրոպական քաղաքական գործիչները, հիշեցնելով Ալիևին, որ էթնիկ զտումներն ու ապարտեիդը 21-րդ դարում չեն կարող անպատիժ մնալ նույնիսկ այն պայմաններում, երբ Ադրբեջանն ապահովում է ԵՄ-ին մատակարարվող գազի 2%-ը։
Արժե առանձնահատուկ ընդգծել, որ ողջ տեղեկատվությունը, որ հայկական երկրորդ հանրապետության նախկին ղեկավարների հարազատներին է հասնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, նախապես համաձայնեցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այլ կերպ ասած, այդ մարդկանց առողջության մասին օբյեկտիվ տեղեկություններ չեն ստացվում, քանզի հատուկ մանդատ ունեցող միջազգային անկախ խմբերի շփումը նրանց հետ սահմանափակված է, ինչն անհամատեղելի է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային նորմերի հետ։ Մարդիկ պահվում են արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման մեջ, ինչը, Սահակյանի կարծիքով, չի բացառում, որ նրանց նկատմամբ կարող են կիրառվել կտտանքներ և խոշտանգումներ։
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԱՆՈՐԵՆ 4 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դրանք վերաբերվում են նաև Արցախի ղեկավարության ձերբակալմանը, կալանավորմանը և քաղաքական հետապնդումներին։ Դա ամենևին չի նշանակում, թե հասարակությունը պետք է ձեռքերը ծալած նստի և չպահանջի վերադարձնել բոլոր գերիներին։ Կատարելապես անթույլատրելի է հիշատակված ութ անձանց վարկաբեկումը ՀՀ հասարակական տարածքում, թեև նման փորձեր արվում են Փաշինյանի ռեժիմի կողմից, ինչով նա նմանվում է Ալիևի ռեժիմին։
Աշխարհն արդեն հետևել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Ադրբեջանի թատերականացված դատին։ Անթույլատրելի է, որ Արցախի նախկին նախագահներին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներին դատեն Ադրբեջանում։ Չի կարող ցեղասպան պետությունը՝ ռազմական հանցագւրծ Ալիևի գլխավորությամբ դատել հայ գերիներին, զինվորից սկսած մինչև նախագահ։Միջազգային հանրությունը դժվար թե հալած յուղի տեղ ընդունի նման դատախաղերը…
ՀՀ քաղաքականացված հասարակությունը չպետք է շարժվի ռեժիմի վերնախավի թելադրանքով, որը ձգտում է կոծկել թեման այն պատրվակով, թե գերիների շուրջ բարձրացված ավելորդ աղմուկը կարող վնասել նրանց։ Պետք չէ հավատալ քարոզչամեքենայի խոսափողերին, որոնք խորիմաստաբար մտքեր են արտանետում այն մասին, թե բարձրաձայնումը կարող է վնասել գերիներին։ Ասացեք խնդրեմ, ինչո՞վ կարող է վնասել. ինչ-որ մեկը միջազգային հանրության առջև «մեծ գաղտնի՞ք» է բացելու, որ Ալիևի ռեժիմը խախտում է մարդու իրավունքները։
Մի՞թե համաշխարհային և տարածաշրջանային մակարդակի դերակատարներից որևէ մեկը չգիտի, որ էթնիկ զտումները և Արցախի ժողովրդի տեղահանումը հնարավոր դարձան, երբ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Փաշինյանը ճանաչեց Ալիևի իրավունքը Արցախի նկատմամբ։ Այժմ Ալիևը դատում է հայ գերիներին։ Միջպետական համաձայնագրի ստորագրումը, որի մասին այդքան երկար ու համառորեն խոսում է Փաշինյանը, ոչ այլ ինչ է, քան ընդունում, թե Ալիևն իրավունք ունի էթնիկ զտումներ, ապարտեիդ իրականացնել և դատել գերի հայերին։ Ամենից առավել կարող է վնասել գերի հայերին Ալիև-Փաշինյանի դատավճիռը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 09:19
7 мая министр юстиции Србуи Галян объявила, что текст новой Конституции будет готов в течение 10 месяцев. 2 месяца уже позади, а 5 июля исполнится 30 лет со дня первого референдума по принятию Конституции. 30 лет назад в этот день состоялись референдум и парламентские выборы. Оппозиция призывала голосовать против проекта Конституции, утверждая, что он сшит по Левону Тер-Петросяну. В тот день даже в страшном сне не привиделось бы, что в 2025 г. проект нового Основного закона будет создаваться под диктовку Баку и Анкары, а из преамбулы будет изъята ссылка на Декларацию о независимости Армении! Тогда никто не мог предположить, что через 30 лет проект новой Конституции будут шить по Ильхаму Алиеву!
-
2025-07-04 09:11
5 июля Пашинян подведет итоги объявленной 28 июня 5-дневки (с 1 по 5 июля) без ругани, "в рамках общественного консенсуса и дискуссии". Он наложил вето на свой привычный лексикон, однако даже в этом случае приглашение к общественному диалогу в его устах выглядит до смешного нелепо. Репертуар Пашиняна – битье об стены, укладывание лицом на асфальт, вытаскивание за галстуки с руководящих кресел, удары молотком по головам политических противников. Из свежих примеров – озвученная с трибуны парламента угроза бросить в тюрьму руководителя и секретаря фракции "Айастан" Сейрана Оганяна и Арцвика Минасяна. Теперь поговаривают о том, что генпрокурор Анна Вардапетян придет в парламент и за депутатом Артуром Саркисяном…
-
2025-07-03 09:32
"Ты увидишь вмешательство, проходимец!", "Навсегда заставлю замолчать!". Эти записи Пашинян сделал в ответ на следующее заявление крупного российского предпринимателя Самвела Карапетяна: "Маленькая группа, забыв армянскую историю, тысячелетнюю историю армянской церкви, набросилась на церковь и на народ. Я всегда был рядом с армянской церковью и армянским народом. Если политическим деятелям не удастся, то мы своим способом вмешаемся в поход властей против церкви". За эти слова Карапетян, по личному указу Пашиняна, помещен под 2-месячный арест. А теперь обратимся к фактам, которые помогут проследить динамику политических репрессий в виде наступления режима на свободу слова за истекшие годы.
-
2025-06-30 09:17
Нынешний этап политических репрессий, включая аресты, "Голос" предсказал еще на исходе зимы с указанием главных мишеней главаря правящей верхушки. Поводом для арестов стал "план государственного переворота". При детальном ознакомлении на языке подлинника не покидает ощущение, что текст написан впопыхах на коленке, и это сочинение на уровне начальных классов средней школы Пашинян пытается выдать за сенсационное "разоблачение" и "предотвращение" попытки повторить теракт 27 октября 1999 г.