ՀՌՀ նախագահ․ Միայն 2023-ին TV-ների դեմ հարուցվել է 64 վարչական վարույթ
2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր վերահսկողության տակ են եղել 28 հեռուստաընկերություններ, որոցն թվում են Հանրային հեռարձակողը և 3 ռուսական հեռուստաալիքները:
«Մենք ունենք նաև 35 ռադիոներ, որոնք գործում են գրեթե բոլոր մարզերում: Մեր վերահսկողության տակ են գտնվում նաև 62 ցանցային օպերատորներ»,-ասաց նա:
Տիգրն Հակոբյնը նշեց, որ 2023-ի ընթացքում մշտադիտարկման արդյունքներով հարուցվել է 64 վարչական վարույթ, որից 57-ը հանձնաժողովի նախաձեռնությամբ. «Աշխարհում հակառակ պատկերն է, վարույթների մեծ մասը հարուցվում է հանրության, քաղաքական ուժերի, քաղաքացիների բողոքների հիման վրա: Մեզ մոտ, ցավոք, բացի մեզնից, գրեթե ոչ մեկին այս ոլորտում իրավիճակը չի հետաքրքրում: Թերությունների մասին ահազնգում են կամ մամուլում, կամ սոցիալական ցանցերում՝ կարգավորող մարմին չդիմելով:
Հատկանշական է, որ 2023-ին հարուցվել է 64 վարույթ, իսկ 2013-2018 թվականներին, այսինքն 6 տարում հարուցվել էր ընդամենը 13 վարույթ: 2019-2023 թվականներին հարուցվել է 232 վարույթ, այսինքն 18-19 անգամ ավելի շատ:
Շատ ժամանակ մեզ մեղադրում են, որ կոշտ ենք մոտենում հեռուստաընկերությունների գործունեությանը, բայց այդպես չէ: Վարչական վարույթներ բացվում են տասնյակ ուղղություններով: Օրինակ, Գովազդի մասին, Լեզվի մասին օրենքները խախտելու համար, շատ են հարուցվում հեղինակային և հարակից իրավունքների մասին օրենքի խախտումների համար: Եթե այստեղից հանենք տեղեկատվական աղմուկը, ապա հեռուստա և ռադիո ընկերությունները համերաշխ են մեր որոշումների հետ: Վերջին 2-3 տարվա մեջ գրեթե բողոքներ չունենք արտերկրից՝ հեղինակային իրավունքները Հայաստանում խախտվում են»,- հայտարարեց Տիգրան Հակոբյանը:
Նա անուն չտալով պատմեց, որ կար մի հեռուստաընկերություն, որը 2013-2018 թվականներին, օրական ցույց տալով 2-3 գեղարվեստական ֆիլմ, 5 տարվա մեջ հեռարձակման որևէ պայմանագիր չունեին և բոլորը դրա վրա աչք էին փակում. «Մենք հիմա այս հարցում բավականին առաջընթաց ունենք, ինչը բարձրացնում է նաև հեռուստաընկերությունների հեղինակությունը արտերկիր մեր բարեկամների մոտ:
Երկրորդը, 2019-2023 թվականներին վարչական դատարաններում եղել է 33 դատական գործ: Մինչ այդ, սկսած 2011-ից, երբ ստեղծվեց հանրային մուլտիպլեքսը, դատարանում ունեինք ընդամենը 1 դատական գործ:
Մենք 2019-2023 թվականներին տրամադրել ենք 92 լիցենզիա, ինչը էլի մեծ քանակ է, որից 30-ը հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման համար»,- ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.