Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿԻ ՆՄԱՆ ԴԱՌՆԱԼ ՄԵՐ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԴՐԲԵՋԱՆԱՑՄԱՆ ԴԻՏՈՐԴԸ
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Չի կարելի անմեղսունակի նման դառնալ Հայաստանի ադրբեջանացման անտարբեր դիտորդ. Աստված սա մեզ չի ներելու։
Պատերազմից ու վերջնական պարտությունից խուսափելու գլխավոր նախապայմանը նիկոլիզմի հեռացումն է։
Մեզ առաջարկվում է մոռանալ մեր արժեքները, ազգային իղձերն ու վերածվել պանթուրքիզմի ճորտի։
Ի՞նչ է փաստացի առաջարկում ՀՀ քաղաքացիներին Նիկոլը։
Ասում է՝ Հայաստանը պետք է հրաժարվի Անկախության հռչակագրի կարևորագույն դրույթներից, որ Ադրբեջանը չհարձակվի։
Բայց իրականությունն այլ է…
Ադրբեջանը հարձակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը ՀՀ կառավարիչ է։
Փաստե՞ր եք ուզում, խնդրեմ․
2020-ի դեկտեմբեր. Նիկոլը հանձնեց Սյունիքի բարձունքները, որ Ադրբեջանը չհարձակվի։
Հետո տվեց Սև լճի 30 տոկոսը։ Հետո Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը։ Հետո հանձնեց Լաչինն ու Աղավնոն։
Բայց Ադդբեջանը հարձակվեց 2022-ի սեպտեմբերին՝գրավելով 200 քառ.կմ։
Դրանից հետո Ալիևը փակեց Արցախը ,հարձակվեց Արցախի վրա ու հայաթափեց այն՝ գերեվարելով Արցախի ռազմա-քաղաքական ընտրանուն։
Հիմա Ալիևն ու Փաշինյանն ասում են՝ փոխեք Սահմանադրությունը։
Հետո պահանջելու են փակել Ցեղասպանության ու Սարդարապատի հաղթանակի հուշահամալիրները, Կոմիտասի թանգարանը, Արամ Մանուկյանի ու Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկի արձանները։
Հետո հերթը կգա Եռաբլուրին ու Պանթեոնին։
Դրանից հետո պահանջելու են Մատենադարանից հեռացնել Մաշտոցի ու Թորոս Ռոսլինի արձանները, քանի որ նրանք չեն ծնվել այսօրվա ՀՀ տարածքում և նրանց արձանների տեղադրումը տարածքային պահանջի ակնարկ է Թուրքիայի հանդեպ։
Դե, իսկ Մխիթար Գոշի արձանի վրա էլ նիկոլականները Ալիևի պահանջով կարող են գրել «աղվանական ու ադրբեջանական իրավագիտության հայր»։
Դրանից հետո նիկոլիզմի երեսփոխանները կարող են օրենքով Արարատ լեռը Ağrı Dağı, իսկ Հայաստանն էլ՝ Ermenistan վերանվանել։
Հնարավոր է՝ սրան հաջորդեն նոր «զեյնաբների» ու նոր «թարքանների» համերգային հյուրախաղերը «Իրևանի» Հեյդար Ալիևի անվան մարզադաշտում։
Սա է Նիկոլի խոստացած «խաղաղությունը»՝ մոռանալ անցյալն ու մարդուց վերածվել հիշողությունը կորցրած անասունի։
Ի՞նչ պետք է անել։
Պետք է հասնել նիկոլիզմի հեռացմանն ու շարունակել պաշտպանել մեր ազգային արժեքները, ինչպես պաշտպանվել է 1988-2018թթ. Հայոց Ոսկեդարի ժամանակաշրջանում։
Չի կարելի անմեղսունակի նման դառնալ մեր սուրբ հայրենիքի ադրբեջանացման դիտորդը։
Աստված սա մեզ չի ներելու»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 17:28
В масштабах азербайджанской армии проводятся командно-штабные тренировки. Как сообщают азербайджанские СМИ6 учения проводятся в соответствии с планом подготовки на 2025 год.
-
2025-05-15 17:25
Министр экономики Армении Геворг Папоян выразил недоумение по поводу того, почему грузинская сторона задерживает армянские грузовики на недели, а порой и на месяцы.
-
2025-05-15 17:22
Азербайджанцы вырубили около 60 гектаров леса на оккупированной территории заповедника «Шикаох» в Сюникской области Армении для строительства позиций, инженерных сооружений и прокладки дорог. Об этом пишет Hetq со ссылкой на спутниковые карты Planet и снимки Google Earth.
-
2025-05-15 17:18
Участившиеся скандалы и взаимные оскорбления в Национальном собрании Армении могут быть связаны с подготовкой к парламентским выборам 2026 года. Такое мнение выразил депутат от оппозиционной фракции "Айастан" Армен Рустамян в беседе с журналистами.