Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ․ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՅԼԵՎՍ ՉՀԻՇԱՏԱԿԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ
Շատերը շատ բաներ ճիշտ են ասում, բայց… նախ՝ հաճախ մի ծայրահեղությունից ընկնում են մյուսը՝ Արցախի այսրոպեական վերադարձից մինչև՝ «… միայն հաջորդ սերունդները կարող են վերադարձնել Արցախը» խոսույթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նա նաև նշել է. «Երկրորդ՝ սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները (Սարդարապատը հիշատակում են, Արցախը՝ ոչ), որն իրականում այս նույն, իրենց ասած՝ «հիվանդ» հասարակությունն էր հաղթել և 26 տարի պահել` հենց «ռեալ պոլիտիկի» դաշտում,
երրորդ՝ իրավացիորեն նշում են, որ հիմնականում զգացականին տրվող հասարակություն ենք, բայց դրան զուգահեռ հաշվի չեն առնում, որ ցանկացած խոսք, նաև իրենց խոսքը, զգացական մակարդակում են ընկալելու և կարող են ավելորդ ոգևորություն ապրել, կամ իսպառ հուսալքվել ու հեռանալ։
Չորրորդ՝ հաճախ սևացնում են 30 տարվա բացառապես բոլոր ձեռքբերումները, նաև՝ նույնացնում են դրա բոլոր հատվածները, որը հստակ մանիպուլյացիա է։
Հինգերորդ, և ամենակարևորը՝ հստակ լուծումներ չեն առաջարկում և չեն կարող առաջարկել, որովհետև դրա համար պետք է լինել փոփոխություն իրականացնելու ժամանակակից տեխնոլոգիաների բարձրակարգ մասնագետ։
Հ․Գ․ Որևէ մեկը, որևէ մի առողջ հասարակություն թող մատնացույց անի, հետո՝ անդրադառնա հայ հասարակությանը։ Այսօր աշխարհում բոլոր հասարակություններն են «հիվանդ»։ Պատճառն էլ այլ տեղում է։
«Հիվանդության» ժամանակակից հարուցիչը տեխնոլոգիաների միջոցով հասարակություններին կառավարելն է` իրական ազատություններից, հայրենասիրությունից ու հերոսությունից մեթոդաբար փոխադրելով տոտալ վերահսկողության, ստրկացման ու հուսալքության դաշտ։
Այս դեպքում հիմնախնդիրը կամ բուժումը նմանատիպ կամ առավել առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով կործանարար ընթացքին հակազդելն է, մասնավորապես՝ առաջավոր տեխնոլոգիաներ բանեցնելով հասարակությունների արթնացումն ու «բուժումը»՝ իրականությունը բացահայտելով, բացառապես ճշմարտությունն ասելով, տարածելով ու կրկնելով»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:58
Новое исследование показало, что домашние кошки могут отличить запах своего хозяина от запахов незнакомцев. Результаты исследования опубликованы в журнале Plos One.
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.