ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՏՆՕՐԵՆ ԳԱՐԵԳԻՆ ԽՈՒՄԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
«Հայկական ժամանակ» թերթի նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին (հեռարձակումը՝ փետրվարի 1-ին) Հանրային ռադիոյին հարցազրույց է տվել, որում հերթական անգամ արտահայտել է Հայաստանի լրագրությանն ու լրագրողներին սպառնացող մտքեր։
Փետրվարի 5-ին Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին՝ վեր հանելով այն վտանգներն ու սպառնալիքները, որոնք ուղղված են թե՛ Հայաստանի Հանրապետության ու հայերի գոյությանը, թե՛ Հայաստանում գործող լրագրողներին ու լրատվամիջոցներին։
Գարեգին Խումարյանի պատասխանը լիովին համապատասխանում է լրագրության կանոններին և էթիկային. ավելին, լրագրության կանոններով այդ հայտարարության բացակայությունը կլիներ խախտում, քանի որ անհրաժեշտ էր լրագրությունը, երկրի սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության հռչակագիրը, քաղաքացուն և մարդուն պաշտպանել ռադիոյում հնչած այդ մտքերից։
Ճիշտ է այն պնդումը, որ այդ հայտարարությունը գոյաբանական, օնթոլոգիկ, աքսեոլոգիկ հարցերի շուրջ է, որոնք վեր են քաղաքականությունից, և այդ հարցերն են ձևավորում քաղաքականությունը։
Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետությունում գործող հայկական լրատվամիջոցներ ու հայ լրագրողներ այլևս չկան՝ Նիկոլ Փաշինյանի այսպիսի մտքերի շրջանառման հետևանքով։
Հետևաբար, Գարեգին Խումարյանի հայտարարությունն ուղիղ պաշտպանություն է Հայաստանի, ընդհանրապես հայկական և աշխարհի լրագրությանն ու լրատվամիջոցներին։
Սրանից ելնելով, մենք՝ Հայաստանի լրագրողներս, ողջունում ենք Գարեգին Խումարյանին իր մասնագիտական բարեխղճության համար։
Մենք խրախուսում ենք լրագրողական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, լրագրություն սովորեցնող կրթօջախներին, կազմակերպություններին, հատկապես՝ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետին, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը՝ սատարել Գարեգին Խումարյանի այդ հայտարարությանը։
Հայաստանի քաղաքացիներին հորդորում ենք արհամարհել իշխանամերձ շրջանակում և դրանից դուրս հնչող այն կարծիքները, որոնք դատապարտում են Գարեգին Խումարյանի՝ Հայաստանի Հանրապետությանն ուղղված հայտարարությանը։
Կորյուն Սիմոնյան - լրագրող, իրավական ուսումնասիրությունների մագիստրոս
Գառնիկ Զաքարյան - լրագրող
Տաթև Այվազյան - Armday.am լրատվամիջոցի խմբագիր
Ռուզաննա Խաչատրյան - Մոսկվայի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Նաիրի Հոխիկյան - «Արարատյան պետություն» ՀԿ, լրագրության մագիստրոս
Գոհար Սավզյան -168.am
Հովհաննես Իշխանյան - Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտ, լրագրության մագիստրոս
Աղավնի Սուքիասյան -168.am
Հասմիկ Առաքելյան - լրագրող
Գագիկ Հարությունյան - Փաստավավերագրող ռեժիսոր, հարցազրուցավար
Ավետիս Բաբաջանյան - Հրապարակ
Տաթև Խաչատրյան - լրագրող
Դավիթ Սարգսյան - լրագրող
Էդիկ Անդրեասյան - լրագրող, վերլուծաբան
Անի Եղիազարյան - ռեժիսոր, Թեմ թիվի
Լիլիթ Բլեյան - հեռուստալրագրություն
Կարեն Քերիմյան- լրագրող
Արմեն Դուլյան - լրագրող
Աղվան Ասոյան, լրագրող
Բորիս Մուրազի Թամոյան - լրագրող
Արաքս Մարտիրոսյան - 168.am
Անի Գևորգյան - NewDay
Էլիսոն Թահմիզյան Մյուս - լրագրող
Սյուզի Բադոյան - լրագրող
Ռուզաննա Ստեփանյան - Armlife.am
Վարդուհի Իշխանյան - Ankakh.com խմբագիր
Լիանա Եղիազարյան - լրագրող
Անահիտ Հարությունյան - Ankakh.com, տնօրեն, թարգմանիչ, գիտությունների թեկնածու
Մարինա Գրիգորյան - Голос Армении, գլխավոր խմբագրի տեղակալ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:01
Клиенты Ардшинбанка с vPOS теперь могут активировать мгновенные платежи в своих онлайн-кассах через Apple Pay. Новый сервис стал возможен благодаря национальной платёжной системе Arca и участию специалистов банка.
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.