Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել է Հայաստանի ինքնիշխանությանը լիակատար և անսասան աջակցելու մասին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն փետրվարի 9-ին, Փարիզում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի ինքնիշխանությանը և կենսակայունությանն անվերապահորեն, լիակատար և անսասան կերպով աջակցելու մասին, երկու երկրների ԱԳ ղեկավարների հանդիպումից հետո նշվել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։
Նախարարները քննարկել են համագործակցության երկկողմ նախագծերի ամրապնդման առաջնահերթությունները, մասնավորապես՝ ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը տրանսպորտի, էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտներում։
Կողմերը նաև զրուցել են Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման մասին։
«Բացի այդ, Ֆրանսիան շարունակում է ավելացնել հումանիտար աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին. 2023թ. օգնության ծավալը կազմել է 29 մլն եվրո, ինչը թույլ կտա աջակցել ՀԿ-ների, ԿԽՄԿ-ի, Հայկական Կարմիր խաչի և ՄԱԿ խոցելի անձանց օգնության գծով գործակալությունների գործունեությանը»,- նշվել է հաղորդագրությունում։
Նշվել է նաև, որ ՀՀ և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
«Նախարարը հաստատել է, որ Ֆրանսիան աջակցում է Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին։ Չի կարող լինել արդար և ամուր խաղաղություն՝ առանց միջազգային իրավունքի, ինքնիշխանության և երկու պետությունների միջև սահմանների անխախտելիության հարգման»,- ընդգծվել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.