Երևանում դաժան ծեծի է ենթարկվել «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավար Ռաֆայել Այվազյանը
Այսօր կեսօրին Երևանում դաժան ծեծի է ենթարկվել «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավար Ռաֆայել Այվազյանը։ Հայտնում է Irakanum.am–ը:
Կայքի ունեցած հավաստի տեղեկություններով ժամը 12:00–ի սահմաններում Մասիվիում՝ «Մերսեդեսի խաչմերուկ» կոչվող հատվածում, երբ Այվազյանն իրեն պատկանող մեքենայով երթևեկելի է եղել, նրա մեքենային հետեվից հարվածել են։ Երբ իջել է մեքենայից և հարվածող մեքենայի վարորդի հետ սկսել են զրուցել, այդ պահին երեք դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա ու ծեծի ենթարկել, որից հետո դիմել են փախուստի։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն Ռաֆայել Այվազյանը չի էլ հասցրել տեսնել թե ովքեր են իր վրա հարձակված անձինք։ Կան տեղեկություններ, որ դեպքը պայմանավորված է Այվազյանի հասարակական–քաղաքական գործունեությամբ։
ՀՀ Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հաստատեցին Երևանում կատարված միջադեպի վերաբերյալ լուրը։ Կառույցի լրատվականի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը Irakanum.am–ի հետ զրույցում ասաց, որ տվյալ քաղաքացին վնասվածքներով տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, ապա՝ «Իզմիրլյան» հիվանդանոց։ Երկու հիվանդանոցներից էլ ոստիկանությունը հաղորդում ստացել է, և ըստ Գաբրիելյանի դրանք ստուգվում են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.