Գեղամ Մանուկյան․ Նախարարը հայտնեց, որ Փաշինյանը հերթական անգամ ստել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս գրություն ստացա ԿԳՄՍ նախարարությունից, որում գրավոր նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է հայրենակիցների և անգամ իր կուսակիցների առաջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Շաբաթներ պահանջվեց ինձանից, որպեսզի պարզեմ, թե ճիշտ է արդյոք Նիկոլ Փաշինյանը այս տարվա հունվարի 14-ին հայտարարել, թե մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են կրթության նախարարություն՝ առաջարկելով Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն: Նախ նախարարությունը իր մի պատասխանով հրաժարվեց ինձ տեղեկացնել, թե արդյոք գրավոր նման առաջարկ եղել է և տրամադրել պատճենը, պատճառաբանելով, որ նամակագրությունը գաղտնի է, կարող են չհրապարակել: Ազգային ժողովում պնդեցի, որ օրենքով պարտավոր են, ես չէի պահանջել որևէ սիրային նամակ, որ կրթության նախարարությունը մերժել է»,- ասել է նա:
Պատգամավորի խոսքով՝ երկրորդ գրավոր հարցման ընթացքում ստացել է պատասխան, որով հայտնել են, որ գրավոր դիմում կրթության նախարարություն չի մուտքագրվել:
«Հերթական անգամ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանրության առաջ հանդես է եկել հայտարարութամբ, որ իրականությանը չի համապատասխանում: Պարզապես մի մարդու մտքով անցել է, որ Հայոց պատմությունը պետք է վերանվանել Հայյաստանի պատմության»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ իր ելույթներից մեկում Փաշինյանը հայտարարել էր, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.