Փաստաբանը պարզաբանել է Քերոբյանին առաջադրված մեղադրանքները
ՀՀ էկոնոմիայի նախկին նախարար Վահան Քերոբյանն արդեն Քննչական կոմիտեում չէ, հակակոռուպցիոն դատարան են գնում խափանման միջոցի հարցը քննելու համար, հայտնել է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը:
Փաստաբանի տեղեկացմամբ՝ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում: Էկոնոմիայի նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածի, 2-րդ մասի 4-րդ կետով (խմբի կազմում շահադիտական նկատառումներով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)
Եգորյանի խոսքով՝ մեղադրանքը «Սիներջի» և «Հարմոնյա» ընկերությունների մրցութային պատմության վերաբերյալ է: «Մեր գնահատմամբ՝ հետապնդման որոշման մեջ բերված հիմքերը բավականին թույլ են: Միջնորդության մեջ նշված հետազոտությունները և եզրահանգումներն իրականությանը չեն համապատասխանում, դրանք հիմնականում ենթադրությունների մակարդակում են»,- հայտնել է փաստաբանը՝ ավելացնելով, որ նախաքննության մարմինն արգելում է հրապարակել իրենց հայտնի փաստական տվյալները:
Եգորյանը նաև հավելել է՝ ցերեկն են հայտնել, որ Քերոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվում:
Փետրվարի 15-ին Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով Քննչական կոմիտեն մեղադրանքներ էր առաջադրել 8 անձանց, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ:
ՀՀ նախագահը փետրվարի 14-ին Քերոբյանին ազատել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
ՔԿ-ն փետրվարի 2-ին նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով քրեական հետապնդում էր հարուցել 7 անձի նկատմամբ, երկրորդով՝ 1 անձի նկատմամբ։ Նրանցից 4-ը կալանավորված են։ Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։
ՔԿ-ում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում կալանավորված անձանց թվում էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Հայտնի է, որ կալանավորվածների թվում էր նաև ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Վերջիներս ազատվել էին կալանքից։ Կալանավորվածների թվում է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.