Ղազարյան․ Փաշինյանի պաշտոնավարումն ապօրինի է վարչապետի պաշտոնում
Փետրվարի 20-ի հանրահավաքից պետք չի ակնկալել բոլոր խնդիրների լուծում, բայց դրա ուժը պետք է սկիզմբ դնի քաղաքական հեռտագա գործողությունների, որոնք պետք է հանգեցնեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նեց «Միասին» շարժման անդամ Էդգար Ղազարյանը:
«Տրամաբանությունը հուշում է, որ նա ինքնակապ պետք է հրաժարական տա, բայց եթե դա տեղի չի ունենում, ապա որոշումները պետք է կայացվեն իր կամքից անկախ: Իր կամքից անկախ որոշում կայացնելու երկու իրավական մեխանիզմ կա. մեկը քրեական հետապնդումն է իր գործած ենթադրյալ հանցագործությունների համար, որոնց ցանկն անվերջանալիորեն մեծ է: Դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները, որոնք այսօր իր վերահսկողության ներքո են: Մյուսն անվստահության գործընթացն է ԱԺ պատգամավորների կողմից: Այսօր մենք արդեն ունենք փաստ, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումն ապօրինի է վարչապետի պաշտոնում: հայաստանը խորհրդարանական երկիր է, ՀՀ ոչ մի քաղաքացի, Նիկոլ Փաշինյանին վարչապետ չի ընտրել, ՀՀ քաղաքացիներն ընտրել են կուսակցություններին, այսինքն այն նախտընտրական ծրագրերը, որոնցով կուսակցությունները ներկայացել են ընտրողներին: ՔՊ-ի նախընտրական ծրագրի հիման վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մշակել և ԱԺ-ի հավանությանն է ներկայացրել կառավարության գործունեության 2021-2026 թթ ծրագիրը: Այն հավանության արժանանալով, ըստ էության, օրենքի արժեք ունի:
Հիմա կառավարությունը, փաստացի, հրաժարվել է իր նախանշած ծրագրի կատարումից և ՔՊ-ն էլ եթե չի նախաձեռնությում նրան անվստահություն հայտնել, նշանակում է՝ խարդախությամբ, խաբեությամբ մեր ժողովրդին ներկայացրել են այլ ծրագիր, այլ խոստումներ, հիմա իրագործում են դրա տրամագծորեն հակառակը»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Նա նկատեց, որ եթե ՔՊ-ական պատգամավորները հավատարիմ չեն իրենց տված խոստումներին, նշանակում է նրնք սովորական շառլատաններ, խաբեբաբեր, սրիկաներ են. «Մենք պետք է խոսենք պատգամավորների հետ: Վարչապետին անվստահություն հայտնելու համար Սհմանադրությունն ունի երկու իրավական պահանջ. Մեկը անվստահության հիմնավորումն է, երկրորդը վարչապետի թեկնածու առաջադրելն է: «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը խմբավորել է 100 ձևակերպումներով, որը հանրահավաքին կներկայացվի:
Հանրահավաքը կդառնա քաղաքական հարթակ, որպես քաղաքական ու հասարակական ուժերի, առանձին անհատների կոնսոլիդացիա՝ վարչապետի և հկաճգնաժամային կառավարության կազմի վերաբերյալ քննարկումների համար, որը հետագայում պետք է դառնա անվստահության հիմք: Դրա իրավունքը ունեն բացառապես ԱԺ պատգամավորները»,- ընդգծեց Ղազարյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 12:17
Вчерашние события снова продемонстрировали всю несостоятельность действующей власти Армении, говорится в заявлении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 12:15
К зданию Следственного комитета Республики Армения, где собрались сторонники владельца компании «Ташир Групп» Самвела Карапетяна, доставлено большое количество сотрудников полиции.
-
2025-06-18 12:13
Армен Абазян был наиболее долго проработавшим директором СНБ за время моего пребывания на посту премьер-министра и работал в самый сложный период, с ноября 2020 года. Об этом 18 июня, в беседе с журналистами в Национальном Собрании заявил премьер-министр Никол Пашинян, отвечая на вопрос о том, почему был уволен директор СНБ Армен Абазян.
-
2025-06-18 12:12
Верующие Армянской Апостольской церкви в России требуют от властей Армении прекратить произвол в отношении главы группы компаний "Ташир", российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. Об этом говорится в заявлении Российской и Ново-Нахичеванской епархии.