ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ»
Կիրակի օրը Մյունխենում հայերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Առաջինը պետք է արձանագրենք մի բան, այն ինչ-որ մենք ընկալել ենք որպես ինքնորոշման իրավունք և մեր ամբողջ քաղաքականությունը 1994 թվականից, նույնիսկ դրանից առաջ կառուցել ենք դրա վրա, դա իրականում այլ իմաստ է ունեցել»։
«Մենք՝ բոլորս, չգիտենք կամ երկար ժամանակ չենք տիրապետել մի շատ կարևոր հանգամանքի։ 1996 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը։ Այդ գագաթնաժողովը Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ըստ էության, տվել ա ինքնորուշում եզրույթի մեկնաբանությունը։ Եվ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողը իր հայտարարության մեջ, նշելով, որ այդ դիրքորոշումը կիսում է ամբողջ միջազգային հանրությունը, բացի մեկ պետությունից, և այդ մեկ պետությունը Հայաստանի Հանրապետություն էր։ Բառացիորեն արձանագրել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է լինի Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության կարգավիճակ ստանալով»,-հայտարարեց նա։ Իր ասելով, խնդիրն այն է, որ «մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին։ Մտածելով, որ մենք կարող ենք միջազգային այս պրոցեսներին միջով անցնել և հասնել մեր նպատակին, բայց տենց չի լինում։ Մեզ թվացել է, որ մենք Ադրբեջանին դեմ ենք հակամարտությունը տանում, բայց մենք այս հակամարտությունը տարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չի։Ու եղել են ուժեր, որոնք խրախուսել են մեզ»,- հայտարարեց Փաշինյանը, հաղորդում է Slaq.am-ը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՈՉ ՄԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ ո՛չ միջազգային իրավունքի, ո՛չ հայկական ազգային և պետական շահերի, ո՛չ բարոյական, ո՛չ էլ գործնական տեսանկյունից։ Սա ընդամենը պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու Փաշինյանի հերթական փորձն է։ Ընդ որում, ուղիղն ասենք, լիովին ձախողված փորձը։ Եվ ահա թե ինչու։
Առաջին հերթին հարց է ծագում. իսկ կոնկրետ ո՞վ է այդ միջազգային հանրություն կոչեցյալը։ Եթե խոսքը Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի և մի քանի այլ երկրների մասին է, որոնք համարում էին, թե Հայաստանը բռնազավթել է Ղարաբաղը և պարտավոր է հրաժարվել 90-ականների սկզբին Արցախի անկախության համար մղված ազգային-ազատագրական պայքարի արդյունքներից, ապա այստեղ գուցեև Փաշինյանն իրավացի է։ Կարելի է ասել որ որոշ երկրների հետ մենք հակամարտել ենք Արցախի անկախության հողի վրա։ Բայց հաստատ ոչ միջազգային ողջ հանրության, որը միշտ խնդիրը համարել է վիճելի և փոխզիջումային ուղիներ է փնտրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար։ Միջազգային հանրությունը փոխզիջում էր փնտրում միջազգային իրավունքի երկու հիմնարար և հավասարազոր սկզբունքների միջև. տարածքային ամբողջականության և ազգի ինքնորոշման իրավունքի։ Եվ եթե համարելու լինենք, թե Հայաստանը «հակամարտում էր միջազգային հանրության դեմ», ապա Ադրբեջանն էլ նույնն էր անում, մերժելով ազգերի ինքնորոշման իրավունքը։
Ի դեպ, Փաշինյանի հայտարարությունը կարելի է ձախողված համարել նաև այլ պատճառով։ Եվ այդպիսին է դա հենց իր համար։ Իրականում նա, ցանկանալով պատասխանատվությունը գցել իր նախորդների վրա, ըստ էության բարձրացրեց նրանց պատվո պատվանդանին։ Համաձայն իր իսկ տրամաբանության, գրեթե քառորդ դար շարունակ Հայաստանն այնքան հզոր երկիր է եղել, որ հաջողացրել է դիմակայել ոչ միայն Ադրբեջանին, այլև ողջ համաշխարհային հանրությանը։ Քառորդ դար շարունակ, չնայած (ըստ իր վարկածի) ողջ աշխարհի առարկությանը, դե ֆակտո Արցախի Հանրապետությունը զարգացել և դե-յուրե ճանաչման է ձգտել։ Ընդ որում՝ բավական մեծ հաջողությամբ, ինչի մասին է վկայում, օրինակ, Արցախի անկախության ընդունումը Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմնի կողմից։ Հետաքրքիր է, ուրուգվայցիների՞ն նկատի ունի Փաշինյանը, երբ ասում է, թե «ինչ-ինչ ուժեր խրախուսել են մեզ»։
ՀԱԿԱՌԱԿ (ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻ, հայկական կողմին այնուամենայնիվ հաջողվել է պաշտպանել իր դիրքորոշումը բանակցային հարթակներում և մարտի դաշտում։ Համաձայնեք, միայն ուժեղ, հզոր պետությունն է ընդունակ մեկ երրորդ դար «հակամարտել» միջազգային ողջ հանրության դեմ և չխոնարհվել նրա ճնշման տակ։ Ուստի, հետևելով կրկին իսկ Փաշինյանի տրամաբանությանը, միանգամայն բնական հարց է ծագում. այդ ի՞նչ պատահեց, որ Հայաստանը մեկ երրորդ դար կարող էր «հակամարտել ոչ միայն Ադրբեջանի, այլև միջազգային հանրության դեմ», իսկ հիմա համարում է դա «անխելամիտ»։ Պատասխանը պարզ է. այդ ողջ ժամանակ պետության ղեկին էին մարդիկ, որոնք պատրաստ և ընդունակ էին պաշտպանել հայկական ազգային շահերը այս աշխարհի հզորների առջև։ Իսկ հետո վրա հասավ «թավիշը», և Հայաստանը կորցրեց իր ներուժն ու դիմադրելու կարողությունը։ Դա կարելի է անվանել ինչ կերպ ասես, բայց միայն ո՛չ խելամտություն։ Դժվար թե խելամտություն է տարածաշրջանում և աշխարհում իր դիրքորոշումը երկար, համառորեն ու հաջողությամբ առաջ տարած երկրին հասցնել մի վիճակի, երբ ավելի գերադասելի է ընդհանրապես հրաժարվել այդ դիրքորոշումից։
Ամեն դեպքում Փաշինյանի տվյալ հայտարարությունը արժանի է հայ հասարակայնության առանձնահատուկ ուշադրությանը։ Ինչպես ասում են, բնավ ամեն օր չէ Փաշինյանը խոստովանում, որ մինչ իր իշխանության գալը հայկական պետությունները տիրապետում էին այնպիսի հզորության, որ նրանց հետ հաշվի էին նստում ոչ միայն Ադրբեջանը, այլև միջազգային հանրությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 09:46
В настоящее время осуществляется постепенный процесс нормализации отношений Турции с Арменией. Об этом заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган, отвечая на вопросы журналистов на борту самолета по возвращении из Азербайджана, передает Анадолу. "По достижении мира и нормализации мы увидим, что наши страны выиграют от этого",- заявил политик. Эрдоган добавил, что Турция ожидает от Ирана поддержки шагов относительно так называемого Зангезурского коридора, которые, по его словам, послужат миру, стабильности и развитию в регионе.
-
2025-05-30 10:34
По данным системы «Аргус-Фито», с начала 2025 года по 7 мая увеличился импорт в Россию молодого продовольственного картофеля, передает NEWS.am. Ввоз свежего картофеля вырос в 3,5 раза по сравнению с аналогичным периодом прошлого года – с 124,8 до 432,2 тысячи тонн, передает Россельхознадзор. За указанный период импортировано 5,1 тыс. тонн картофеля из Армении. При этом за тот же период 2024 года (с начала 2024 года по май прошлого года) импорт из Армении составил всего 490 тонн. Это говорит о том, что Армения увеличила поставки картошки в Россию более чем в 10 раз.
-
2025-05-29 09:51
Армянская экономика медленно, но верно продолжает идти ко дну. Когда и как это дно она нащупает, сказать сложно. Но факт в том, что после пары лет относительного позитива, связанного с эффектом от российско-украинского военного конфликта, антироссийскими экономическими санкциями со стороны коллективного Запада, ставшими своеобразным спасательным кругом для армянской экономики, теперь ей не на чем держаться на плаву.
-
2025-05-27 10:09
Министр экономики Армении Геворг Папоян сообщил журналистам после заседания правительства, что в настоящее время разрабатываются программы поддержки коньячных предприятий. Об этом сообщает «Арменпресс». Он отметил, что цель – обеспечить бесперебойный сбор винограда в сентябре-октябре. «Мы поддержим все компании, вовлеченные в процесс заготовки и экспорта, при условии, что будет обеспечен качественный и стабильный сбор винограда», – подчеркнул министр. Касаясь проблем с экспортом армянского коньяка и других алкогольных напитков в Россию через территорию Грузии, Папоян сообщил, что вскоре проведет встречу с производителями. Одна публичная встреча с ними уже состоялась. «У нас есть предварительные итоги обсуждений с грузинской стороной. Мы продолжим диалог с производителями. Правительство не оставило и не оставит без внимания наших виноградарей, фермеров, производителей коньячного спирта и экспортеров готовой продукции – мы предусмотрим целевые механизмы поддержки», – заверил он.