Կոպիրկին․ Այս դժվարին օրերին մեզ միավորում է հարգանքը հայրենիքի պաշտպանի հանդեպ
Հայաստանի և Ռուսաստանի համար այս դժվարին օրերին 2 ժողովուրդներին էլ միավորում է հարգանքը հայրենիքի պաշտպանի հանդեպ։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում «Մայր Հայաստան» հուշակոթողի անմար կրակի մոտ Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս օրը լցված է հատուկ իմաստով, քանի որ այն խորհրդանշում է մարտական եղբայրության այն շատ խորը ավանդույթները, որոնք պատմության ընթացքում համախմբել են մեր ժողովուրդներին: Սա ևս մեկ առիթ է հիշելու այն մեծ հաղթանակը, որը Խորհրդային Միության ժողովուրդները միասին տարել են նացիզմի դեմ մահացու պայքարում։ Այդ հաղթանակը ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին տվել է ազատ և արժանի ապրելու հնարավորություն: Նացիզմի դրսևորումները մինչև վերջ արմատախիլ չեն արվել, և այժմ մենք պետք է պայքարենք, որպեսզի այս չարիքը չստանա իր զարգացումը, քանի որ դա շատ վտանգավոր է բոլորի համար»,– նշեց Կոպիրկինը։
Նա ընդգծեց նաև այն հանգամանքը, որ ՀՀ–ն այսօր բախվում է շատ լուրջ մարտահրավերների, ուստի հայրենիքի պաշտպանի, Զինված ուժերի նկատմամբ հարգանքը, երախտիքի տուրք է նրանց: Դեսպանը շեշտեց, որ հունվարի 28–ին` ՀՀ բանակի օրը, զգացել է, թե որքան հարգալից վերաբերմունք է ցուցաբերվում հայրենիքի պաշտպանների նկատմամբ և որքան է կարևորվում նրանց առաքելությունը։ Դիվանագետը նշել է` Ռուսաստանը նույնպես պայքարում է նացիզմի դեմ, որն իրենց երկրի համար պայքար է ոչ միայն իր անվտանգության, այլև գոյատևման համար։
«Այս դժվարին օրերին մեզ միավորում է հարգանքը հայրենիքի պաշտպանի հանդեպ»,– ասաց Կոպիրկինը։
Նրա պնդմամբ` Հայրենիքի պաշտպանի օրը հնարավորություն է ևս մեկ անգամ մտածել այն արժեքների մասին, որոնք միախմբում են 2 ժողովուրդներին։
«Մենք շատ ուրախ ենք, որ ծաղիկների խոնարհման արարողությանը մեզ հետ էին մեր հատ գործընկերները, ՀՀ պաշպանության նախարարության ներկայացուցիչները։ Ավանդաբար, մենք միասին ենք նշում այս օրերը և կցանկանայի մաղթել, որ մեր համագործակցությունը պահպանվի մեր երկրների համար»,– նշեց դեսպանը։
Նա Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդներին մաղթեց բարօրություն, խաղաղություն, արժանապատիվ և երջանիկ կյանք։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.