Последние новости

Սամվել ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ՝ ԻՐԵՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցագրի, որը ես ստացել եմ փետրվարի 20-ին, նշված է, որ իրենք ստացել են իմ՝ 2023-ի նոյեմբերի սկզբին Հայաստանի դատախազին ուղղված գրությունը, որի մեջ ես խնդրել եմ սոցցանցերում հայտնի դարձած և տարածված տեղեկություններով, ըստ որի Արցախի Հանրապետության որոշ պաշտոնյաներ դրսևորել են խախտումներ, հիմնականում ֆինանսական ոլորտում, այդ հաղորդագրություններ ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկել համապատասխան քայլեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

 


«Այդ փաստերի ուսումնասիրության արդյունքում իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ և այդ շրջանակներում ինձ հրավիրել են որպես վկա հարցաքննվելու:

 Այս պահին ես չեմ ուզում անուններ նշել, երևի վարույթն իրականացնող մարմինը ավելի ճիշտ կպարզաբանի այդ հարցը: Բայց մեզ համար շատ կարևոր է ստանալ այդ հարցերի պատասխանները, և եթե կան մեղավորներ, անպայման պետք է պատժվեն»,-ասաց նա:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ