Последние новости

Լուկաշենկոն՝ հայկական կողմի դիրքորոշման մասին. «Չե՞ն ուզում լինել ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի, չի քանդվի»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկիրը «բացարձակ հանգիստ» է արձագանքում ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ հայկական կողմի հայտարարություններին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Մենք սրան բացարձակ հանգիստ ենք վերաբերվում։ Եթե ​​նրանք չեն ուզում լինել ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի, չի քանդվի»,- ընտրություններում քվեարկությունից հետո ասել է Բելառուսի նախագահը։

Միաժամանակ նա պարզաբանել է, որ այս առնչությամբ Երևանից դեռևս պաշտոնական ծանուցումներ չեն ստացվել։

Այդ կապակցությամբ Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել «չշտապել և կտրուկ շարժումներ չանել»։

«Դուրս գալը հեշտ է։ Բայց, այ, հետո մտնելը դժվար կլինի։ Պետք չէ դուրս գալ, պետք չէ ինչ-որ բան սառեցնել»,- ասել է նա:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ