«Փաստ». ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՈՉ ՄԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի խաղաղության պայմանագիր կնքել, իսկ հայկական կողմը շարունակում է ոչ միայն անպատասխան թողնել թշնամու ագրեսիվ գործողությունները, այլև հատում է թշնամու պահանջներին տուրք տալու բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Այս կարծիքին է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը:
«Մեր պահվածքը բոլոր հարցերում շատ մտահոգիչ է»,- անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև թափ հավաքած գործընթացներին` «Փաստի» հետ զրույցում նշել է պաշտպանության նախկին նախարարը՝ հավելելով, որ այս ամենը կարող է շատ վատ վերջանալ մեր պետականության և մեր ժողովրդի համար։
Կարապետյանը հիշեցրել է 2021 թ. Երասխում տեղի ունեցած հրադադարի խախտումները, երբ հայկական կողմը համարժեք արձագանք էր տալիս, ինչը զսպում էր ադրբեջանցիների ախորժակը, իսկ այսօր իշխանությունները զբաղված են դեմագոգիայով, երբ հայտարարում են, որ ադրբեջանցիներին պատասխանը կարող է ռազմական գործողություններ սադրել. ըստ Կարապետյանի, ընդհակառակը, հենց նման պահվածքը բերում է մեծ պատերազմի։ Մեկնաբանելով Ալիևի սպառնալիքներն ու Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ Արշակ Կարապետյանն ընդգծել է՝ Հայաստանը երևի աշխարհում միակ երկիրն է, որին ուրիշ երկիր ասում է՝ դուք ձեր Սահմանադրությունը պետք է փոխեք։
«Ադրբեջանը ոչ թե ուզում է, որ մենք Սահմանադրություն փոխենք, այլ որ մենք պատմություն չունենանք։ Իրենք մեր պատմությունն են ուզում, իրենք պատմություն չունեցող երկիր են, Ադրբեջանը ստեղծվել է անցած դարի սկզբին, մինչ այդ ոչ մի փաստաթղթի մեջ Ադրբեջանի մասին որևէ հիշատակում չի եղել։ Իրենց նպատակը ոչ թե մեզ հետ խաղաղության պայմանագիրն է, այլ մեր պատմությունը յուրացնելն է, ինչին մեր ղեկավարությունը տուրք է տալիս»,- նշել է նախկին նախարարը։
Արշակ Կարապետյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Անկախության հռչակագիրը պատերազմի առիթ է Ադրբեջանի համար։ «Եվ ինչքան պետք է վախենանք։ Հարց են տալիս, ասում է՝ «եկեք հասկանանք՝ մեզ ինչի չեն սիրում, և փոխվենք։ Մեր զինանշանի վրա Մասիս սարն է, մեր եռագույնը թուրքերին դուր չի գալիս, մեր պատմությունը թուրքերին դուր չի գալիս, եկեք փոխվենք»։ Մենք ապրել ենք Օսմանյան Կայսրության ժամանակ և եղել ենք նրանց քաղաքացին։ Ո՛չ զինանշան ենք ունեցել, ո՛չ եռագույն ենք ունեցել, նույնիսկ զենք կրելու իրավունք չենք ունեցել, բա ինչո՞ւ մեզ 1915 թվին սկսեցին կոտորել»,- ամփոփում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-05 12:41
Это движение также для вас, чтобы освободить от этих оков также вас. Я ясно говорю, что та повестка, которую мы диктовали и диктуем, – об истине, о широком социальном примирении и о благословении Господа Бога. Об этом заявил сегодня, 5 мая, лидер движения «Тавуш во имя родины», архиепископ Баграт Галстанян собравшимся после Литургии во дворе монастыря Ахарцин, передает News.am.
-
2024-05-05 10:37
Движение, возглавляемое предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном, начавшее накануне шествие из Киранца в Ереван, дошло до Ахарцина.
-
2024-05-05 10:32
Бывший омбудсмен Армении, председатель фонда «Татоян» Арман Татоян в интервью с порталом 168.am ответил на вопрос о том, собирается ли он заняться политикой.
-
2024-05-05 10:30
Партия «Свобода» безоговорочно поддерживает движение, возглавляемое архиепископом Багратом Галстаняном. Об этом на своей странице в Facebook написал бывший премьер-министр Армении Грант Багратян, передает News.am.