ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՉԱՓՈՒՄՆԵՐ. ՈՒՐՍՈՒԼԱՆ ԵՎ ԷԼԻԶԱԲԵԹԸ ԵՐԿՎՈՐՅԱԿ ՔՈՒՅՐԵՐ ԵՆ
Ըստ երևույթին, ԵՄ-ում որոշել են հանդարտեցնել «հայամետ» Ֆրանսիայի նկատմամբ Բաքվի հիստերիան և «խաղաղ գործընթացի» վերահսկիչի դերը հանձնարարել Գերմանիային։ Արդյունքում՝ նախ Մյունխենում Շոլցն աչքի ընկավ Փաշինյանի և Ալիևի շփումների կազմակերպման գործում առանձնակի ակտիվությամբ, իսկ հետո Բեռլին կանչեցին Միրզոյանին ու Բայրամովին։ Գործողության վայրի փոփոխությունը, բնականաբար, չի նշանակում Արևմուտքի քաղաքականության որևէ փոփոխություն, որն ամեն կերպ արագացնում է «խաղաղության պայմանագիր» անվանումով թղթի ստորագրումը՝ ի հեճուկս Մոսկվայի։
Բեռլինյան բանակցությունների օրերին Երևանում էր Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի պատվիրակությունը՝ իր նախագահի գլխավորությամբ: Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքեր անունով սույն տիկինը փետրվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հանդես եկավ հայտարարությամբ, որը դժվար է բնութագրել այլ կերպ, քան միջազգային իրավունքի հիմնարար նորմերի բացահայտ անտեսում: Հայտարարությանը հատուկ ցինիզմ է հաղորդում այն փաստը, որ այն հնչեցվեց իրավական հանձնաժողովը գլխավորող պատգամավորի կողմից։
Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Գերմանիան դիմում նախաձեռնել Միջազգային քրեական դատարան՝ ղարաբաղցիների բռնի տեղահանման գործը քննելու համար, Վինկելմայեր-Բեքերն ասաց. «Անշուշտ, մարդկային չափումները բոլոր դեպքերում համահավասար են, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի տարածքում և չնչին իսկ համեմատելի չէ այն ագրեսիվ պատերազմի հետ, որ սանձազերծել է Ռուսաստանը Ուկրաինայի ինքնիշխան տարածքում» (թարգմանություն News.am-ի)։
«Սա արտաքին քաղաքականության ոլորտի խնդիր է, և ես իրավասու չեմ պատասխանել: Ուկրաինացիների դեպքում, նրանք որպես փախստականներ գտնվում են Գերմանիայում, և մենք օգնում ենք նրանց՝ ապացուցային բազան հստակեցնելու և հնարավոր դատավարություններին գործիքակազմով աջակցելու հարցում: Ուկրաինան մեր հարևան երկրներից է, և ավելի լայն են հնարավորությունները անմիջական օգնություն ցուցաբերելու»,- հավելեց նա։
Գերմանացի պատգամավորը միանգամայն կարող էր սահմանափակվել սպառիչ և տրամաբանական մեկ արտահայտությամբ. «Սա արտաքին քաղաքականության ոլորտի խնդիր է, և ես իրավասու չեմ պատասխանել»: Սակայն նա գերադասեց հրապարակայնորեն ի ցույց դնել և ընդգծել աղաղակող, բայց աշխարհում վաղուց ընդունված կարգ դարձած փաստը՝ իրավական հիմնարար սկզբունքների լիակատար և անվերապահ ստորադասումը աշխարհաքաղաքական շահերին և նպատակներին:
Այս տիկնոջը, ամենայն հավանականությամբ, հայտնի չէ, որ Մարդու իրավունքները, ըստ ՄԱԿ-ի, համապիտանի բնույթ են կրում. յուրաքանչյուր ոք ծննդյան պահից ի վեր ունի նույն իրավունքները, անկախ նրանից, թե որտեղ է նա ապրում, անկախ սեռից կամ ռասայից, ինչպես նաև կրոնական, մշակութային կամ էթնիկ պատկանելությունից:
Բայց ֆրաու Վինկելմայեր-Բեքերի համար մարդկանց իրավահավասարությունը դատարկ հնչյուն է: Նրա տրամաբանությամբ՝ Ադրբեջանը լիովին իրավունք ունի անպատիժ և կոպտագույնս ոտնահարելու Արցախի բնակիչների հիմնարար իրավունքները լոկ այն պատճառով, թե իբր՝ «Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի տարածքում»։ Իսկ այ Ուկրաինան և ուկրաինացիները բոլորովին այլ հարց են, քանի որ «Ռուսաստանն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել նրա ինքնիշխան տարածքում»։
Փաստորեն, ժողովրդավարական երկրի պատգամավորը հայտարարում է, որ կախված քաղաքական գործոններից՝ միանգամայն թույլատրելի է խախտել մարդու և մի ամբողջ ժողովրդի իրավունքները: Չենք խոսում արդեն այն մասին, որ ընդհանուր առմամբ ժողովուրդների և նրանց նկատմամբ «թույլատրելի» խախտումների ու հանցագործությունների համեմատումը ոչ միայն անբարո է, այլև հանցավոր։
Մենք հերթական անգամ չենք մատնանշի համաշխարհային քաղաքականության ակնհայտ բարոյազրկությունն ու համամարդկային արժեքների դեգրադացիան, ինչպեսև չենք ընդգծի եվրոպական երկրների քաղաքականության կախվածությունը նավթագազային ռեսուրսներից և դրանց մատակարարներից։ Այս մասին գրվել է բազմիցս, և, թերևս, դեգրադացիայի աստիճանի ամենահամոզիչ, կարելի է ասել՝ դասական ցուցիչներից մեկը դարձավ Վինկելմայեր-Բեքերի հայրենակցուհու՝ ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի տխրահռչակ արտահայտությունը Ալիևի մասին՝ որպես «Եվրոպայի հուսալի գործընկերոջ»։
Սակայն Երևանում գերմանացի պատգամավորի հնչեցրած հայտարարությունն ուշագրավ է ոչ միայն նրանով, որ տիկինը ամենացինիկ կերպով ցուցադրեց համաշխարհային քաղաքականության տխրահռչակ «երկակի չափանիշները»։ Չէ՞ որ ֆրաուն ոչ միայն ագրեսիա չի համարում Բաքվի բազմաթիվ ռազմական հարձակումներն Արցախի վրա, այլև հրապարակավ արդարացնում է Ադրբեջանի իրականացրած հրեշավոր հանցագործությունները նրանով, թե Արցախը, իբր, գտնվում է նրա տարածքում։ Այսինքն՝ կատարված հանցագործություները համարում է բացառապես Ադրբեջանի ներքին գործը, որը «իր» տարածքում կարող է անել՝ ինչ կամենա։ Իսկ քաղաքակիրթ աշխարհը, ըստ Բունդեսթագի պատգամավորի, չպետք է միջամտի դրան։
Ընդհանրապես իրավական հանձնաժողովի նախագահին բազմաթիվ հարցեր կան տալու։ Օրինակ, ուրեմն ինչպե՞ս գնահատել միջազգային կառույցների ամենատարբեր զեկույցները բուն Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին։ Չէ՞ որ դրանք տեղի են ունենում այդ երկրի «ինքնիշխան տարածքում», ինչը չի խանգարում նույն Եվրախորհրդարանին բազմաթիվ բանաձևեր ընդունել պաշտոնական Բաքվի դեմ։ Թե՞ միջազգային իրավունքն այդ տիկնոջ ընկալմամբ չի տարածվում արցախահայության վրա։
Կամ այսպիսի հարց. ի՞նչ հիմնավորմամբ էին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Եվրախորհրդարանը, ԱՄՆ Կոնգրեսը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և մի շարք այլ երկրներ ու կազմակերպություններ, ինչպես նաև աշխարհում հայտնի գործիչներ, այս կամ այն ձևով պահանջում Բաքվից դադարեցնել Արցախի շրջափակումը։ Չէ՞ որ դա տեղի էր ունենում, ըստ Վինկելմայեր-Բեքերի, Ադրբեջանի «ինքնիշխան տարածքում»…
Ասենք, այս տիկնոջ անկեղծացումները, որն ակնհայտորեն առաջնորդվում է (և չի թաքցնում դա) ոչ թե «մարդկային չափումներով», այլ հիրավի անմարդկային մոտեցումներով, լիարժեքորեն ընդգծում են այն, ինչը ջանադրաբար թաքցնում են Արցախի և Հայաստանի դեմ արտաքին քաղաքական խաղերի մյուս մասնակիցները «խաղաղության կնքման միջնորդության» քողի տակ։ Այն է՝ արտաքին բոլոր դերակատարներն առաջարկում են մոռանալ ոչ միայն Արցախի ժողովրդի, այլև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների դեմ Ադրբեջանի գործած ոճիրները և այդ արնաշաղախ ցեղասպան «հողի» վրա «խաղաղության պայմանագիր» կնքել։
Ընդ որում բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այդպիսի թուղթը, նույնիսկ եթե հաջողվի Ալիևից ստորագրություն պոկել, իրական խաղաղության չի հանգեցնի։ Գլխավորն ախր այլ բան է. առաջ անցնել աշխարհաքաղաքական մրցակցից և դուրս մղել նրան գործընթացից, հետևաբար՝ տարածաշրջանից։
Գերմանացի պատգամավորի հայտարարությունն ունի ևս մեկ չափազանց կարևոր տեսանկյուն։ Այն առավել քան համոզիչ կերպով ապացուցում է, որ այնուամենայնիվ հայրենի տուն վերադառնալ վճռած արցախցիներին «անվտանգության միջազգային երաշխիքների» մասին բոլոր խոսքերը բացարձակ սնանկ են, ավելին՝ սադրիչ։ Որովհետև ոչինչ չի խանգարի հենց նույն Վինկելմայեր-Բեքերին Ադրբեջանի նոր հանցագործությունների դեպքում հայտարարել, թե դրանք, իբր, տեղի են ունեցել նրա «ինքնիշխան տարածքում», ուրեմն ի՞նչ պահանջես Բաքվից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 09:48
«Пашинян скоро пойдет за Его Святейшеством. Не хочу делать зловещие прогнозы, но думаю, что Никол может и достичь своей цели. Во всяком случае, реакция церкви на арест Баграта Србазана и репрессии в отношении участников «Священной борьбы», к сожалению, не дает повода думать иначе. Перед зданием суда в среду должны были быть десятки священнослужителей… Но их не было. Взамен Высший духовный совет осудил «намерение искусственно связать упомянутый процесс с Церковью и спекулировать на имени Первопрестольного Святого Эчмиадзина». Такова реальность: каждая слабость несет за собой следующую. Очередь – за Церковью, за Верховным Патриархом», – написал вчера политолог Грант Мелик-Шахназарян.
-
2025-06-23 09:31
Ведомство, возглавляемое Арабатом Мирзояном и беспрекословно следующее в фарватере антиармянской политики Пашиняна, отметилось очередным проявлением беспрецедентного цинизма. 21 июня сия структура разместила в соцсети Х коротенькую запись ко Всемирному дню беженцев. МИД страны, которая за последние 4 с половиной года приняла порядка 140 тысяч соотечественников, бежавших с малой Родины, спасаясь от геноцида, в своем заявлении по случаю этого дня ни словом об этом не обмолвился.
-
2025-06-18 09:49
«Ни один логически мыслящий человек не удивится, если бегущий на карачках в Анкару Никол вернется в Ереван в сопровождении турецких войск. Повторяю: у Никола нет другого ресурса для сохранения власти, кроме вилайетизации Армении. Кажется, турки уже назначили цену вилайетизации Армении, взятия Никола под свою опеку и сохранения его власти на турецко-азербайджанских штыках: это разрушение Церкви и вывод российской базы», - написал в Фейсбук экс-депутат НС РА Мигран Акопян.
-
2025-06-16 09:13
В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.