Последние новости

«ԽՈՎԱԵՎԻ ՀԱՐԹԱԿԸ» ԵՐԵՎԱՆԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ

Սերգեյ Լավրովը Թուրքիայում դիվանագիտական համաժողովի ընթացքում բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Բացի ամենից՝ քննարկվել է նաև հայ-ադրբեջանական կարգավորումը։ Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Բացի ամենից՝ քննարկվել է նաև հայ-ադրբեջանական կարգավորումը։ Իսկ այ Արարատ Միրզոյանի հետ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ քննարկումներ Լավրովը չի ունեցել, ինչը շատ բանի մասին է վկայում։

Փոխարենը՝ հաջորդեց Լավրովի ասուլիսը, որի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը խոսեց հայ-ռուսական հարաբերությունների վերանայման հավանականության մասին, եթե Մոսկվան հանգի այն եզրակացության, որ Հայաստանի ժողովուրդն աջակցում է իշխանություններին, որոնց ներկայացուցիչները գիտակցաբար զբաղված են հակառուսական հռետորաբանությամբ։

Ի դեպ, Հայաստանի արտաքին քաղաքական մասնահատվածի համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներից Արարատ Միրզոյանը կարծես թե միակն է, ով վերջին օրերին աչքի չի ընկել հակառուսական հայտարարություններով: Ավելի ստույգ կլինի ասել՝ տխմար հայտարարություններով... Փոխարենը Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանը գերակատարեցին պլանը։ Գերակատարեցին՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին։ Գերակատարեցին՝ Ուկրաինայում հակամարտության նոր մակարդակի անցման հեռանկարի պայմաններում։

Արժե՞ արդյոք այդքանից հետո զարմանալ, որ Երևանը համաձայնություն չի տալիս ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցին Հայաստան։ Համաձայնություն չի տալիս, չնայած Լավրովի այն հայտարարություններին, որ Բաքուն պատրաստակամություն է հայտնում կարգավորել Երևանի հետ հարաբերությունները 9.11.2020 թ. հայտնի Եռակողմ հայտարարության համատեքստում։ Այդ հայտարարությունը, ինչպես հայտնի է, նախատեսում է «Լաչինի միջանցք», և դրանում ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի զինվորականների ներկայության մասին…

Այսինքն պայմանական «Խովաևի հարթակում» Երևանը միանգամայն կարող է դնել Արցախից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը, առնվազն՝ Լեռնային Ղարաբաղի այն տարածքի սահմաններից, որի անվտանգությունը, ըստ Եռակողմ հայտարարության, պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները: Երևանը կարող է դնել այդ հարցը՝ որպես արցախցիների հնարավոր հայրենադարձման պայման, որպես Եռակողմ հայտարարության դրույթների իրագործմանը վերադառնալու պայման։

Մոսկվան կաջակցի նման դիրքորոշմանը, ավելին՝ արդեն նշեցինք Լավրովի խոսքերը, որ Բաքուն պատրաստ է քննարկել Եռակողմ հայտարարության կետերի իրագործումը։ Լավրովի մոտ նման պատկերացումը, պետք է ենթադրել, ձևավորվել է բնավ ոչ օդից, այլ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հետ զրույցների հիման վրա և Բաքվում Իգոր Խովաևի բանակցությունների արդյունքներով։ Բայց....

ԵՐԵՎԱՆԸ ԱՅՍ ԹԵՄԱՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԽՈՎԱԵՎԻ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ։ Որովհետև արցախցիների հայրենիք վերադառնալու հավանականության քննարկման հարցը Երևանի համար երկրորդական է։ Նույնիսկ ոչ թե երկրորդական, այլ ավելորդ: Քանզի նրանց վերադարձը հնարավոր է միայն անվտանգության երաշխիքների դեպքում, իսկ անվտանգության երաշխիքներ կարող է տալ ռուսական զորախումբը, որքան էլ նրան այսօր քննադատեն։

Բայց եթե նման բան հանկարծ տեղի ունենա, եթե հնարավոր դառնա արցախցիների վերադարձը՝ Արցախի բնակավայրերից ադրբեջանական զորքերի դուրսբերման, ռուսական խաղաղապահ զորակազմի երաշխիքների ներքո վերադառնալու պայմանով, ապա դա կնպաստի միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի աճին։ Իսկ սույնը կհանգեցնի նրան, որ Հայաստանի կառավարությունը կզրկվի արևմտյան ֆինանսական ներարկումներից, եվրոպական անբովանդակ համաժողովների և բանկետների հրավերներից, ուստի դա անընդունելի է իշխող թիմի համար։

Հենց այդ պատճառով էլ դեմ են Խովաևի այցին, իսկ այ Զելենսկու այցը մնում է օրակարգում, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան եղել և մնում է Ադրբեջանի ավանդական դաշնակիցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, իսկ Կիևը զարդարում էին ցուցապաստառներով, շնորհավորելով Ադրբեջանին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։

Դատելով զարգացող գործընթացներից, երբ 2025 թվականին ավարտին մոտենա Արցախում ռուսական զորախմբի ներկայության առաջին ժամկետը, նրա դուրսբերման հարցը կբարձրացնի ոչ թե Բաքուն, այլ Երևանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • У ПРЕМЬЕРА НЕ СРАСТАЕТСЯ
    2025-07-30 08:58

    Никол Пашинян ушел в отпуск: с сегодняшнего дня по 15-ое августа… Даже трудно представить, чтобы наш живчик на столько дней оставил все дела. Наверное, попытается использовать отпуск, чтобы снова вернуться к теме проведения в Эчмиадзине митинга с требованием отставки Католикоса. К теме организации такого митинга в качестве не премьера, а «рядового прихожанина» …

  • ОПЯТЬ ДВОЙКА
    2025-07-29 10:40

    Хокку Жаркий вечер.  О грустной доле Заплакал летний фонтан. То, что ему будут вставлять палки в колеса, мэр Гюмри Вардан Гукасян наверняка ожидал. То, что методы будут разные, предполагал. То, что, по его же словам, нет судебной инстанции, где бы не рассматривалось то или иное связанное с ним дело, его не особо удивляет. Как и то, что под разными предлогами замораживают счета Гукасяна, чтобы не дать возможности оплачивать кредиты: понятно. Но вряд ли предполагал, что его обвинят в репертуаре поющих фонтанов Гюмри.

  • МАЛЬЧИК С КОНСТРУКТОРОМ
    2025-07-29 09:39

    Наверное, Никол Пашинян считает себя дальновидным политиком. Наверное, искренне желает сделать Армению конкурентной в регионе, а потому стремится быть гибким на внешнеполитической арене, не боится «разрывать шаблоны», как учил армянского премьера еще Джон Болтон. Политику на «разрыв шаблонов» премьер аргументирует своим прошедшим опытом. Дескать, анализ поражений привел его к единственно возможному выводу о смене внешнеполитических приоритетов. Ну не он же виноват, в самом деле? Исключительно – неправильные приоритеты. Какой-то «чужой» Арарат, когда есть свой Арагац…

  • НЕДООЦЕНЕННЫЙ ВИЗИТ
    2025-07-29 09:27

    Участию Пашиняна в Международной экологической конференции на Алтае в официальных СМИ уделено мало места. Оно и понятно, на поверхности визит не примечателен. Но это на поверхности.  О роли поездки Пашиняна на Алтай в принятом Ереваном решения отказать американцам в аренде коридора через Сюник говорили. Но визит примечателен и в контексте российско-армянских отношений в целом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ