Բրիտանիան խոստացել է Հայաստանին պաշտպանել Ռուսաստանի «սպառնալիքներից»
Մեծ Բրիտանիան ընդունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի «սպառնալիքներից»։ Այդ մասին հայտարարել է թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին: Հայտնում է Sputnik Ռադիոն` հղում անելով RT–ին ։
«Մեծ Բրիտանիան ընդունում է այդ որոշումը (սառեցնել ՀԱՊԿ անդամակցությունը -խմբ.) որպես Հայաստանի սուվերեն իրավունքի իրացում։ Բրիտանիան պատրաստ է նաև համագործակցել եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար՝ ի դեմս Ռուսաստանի պատասխան գործողությունների սպառնալիքների»,– ասել է Հիպին։
Նա բրիտանական խորհրդարանի գրավոր հարցմանն ի պատասխան ընդգծել է, որ Լոնդոնը շարունակելու է սերտորեն համագործակցել Երևանի հետ՝ փնտրելով համագործակցության խորացման ուղիներ:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից Վլադիմիր Օլենչենկոն կարծիք է հայտնել, որ այսպիով Արևմուտքն ուզում է Հայաստանին ներքաշել եվրոպական կառույցների մեջ:
«Այդ մտահղացումը դեռ կար, երբ Փաշինյանին իշխանության էին բերում։ Հենց դա է երևի պատճառը, որ նրա ձեռնարկած քայլերն ուղղված են Հայաստանի մեկուսացմանը։ Թեև դա հակասում է պատմական ավանդույթին, բնակչության շահերին և ողջախոհությանը։ ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանով՝ որպես Ռուսաստանին նյարդայնացնող գործիք։ Այս առումով նրանք ինչ-որ մեկին հանձնարարում են բարձրաձայնել իրենց ռազմավարությունը, այս դեպքում ՝ Մեծ Բրիտանիային։ Հաշվի առնելով այն, որ Երևանը դիտարկում է ԵՄ – ին անդամակցելու հնարավորությունը, այդ ամենը կարծես միասնական պլանի տարրեր լինեն»,-RT-ի հետ զրույցում ասել է փորձագետը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.