Հրանտ Բագրատյան․ «Միասին» շարժումը Երևանում հանրահավաք կանցկացնի
«Միասին» շարժումը մարտի 13-ին հանրահավաք կանցկացնի Երևանում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 11-ին ասել է շարժման անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա նշել է, որ հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում, սկիզբը՝ ժամը 18.00-ին։
Բագրատյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում շարժման ներկայացուցիչները բազմաթիվ կարևոր հանդիպումներ են ունեցել, այդ թվում մարզերում։ Նրա համոզմամբ՝ իշխանափոխությունը Հայաստանում հասունանում է։ Նա քաղաքացիներին կոչ է արել դառնալ այդ գործընթացի մասը։ «Մենք աստիճանաբար քաղաքացիներին պայքարի կբարձրացնենք։ Ժողովուրդը պետք է միանա մեզ։ Այդ դեպքում մենք կկարողանանք ասել (Հայաստանի վարչապետին- խմբ.). «Ժողովրդի ի՞նչ աջակցությունից ես դու օգտվում, եթե ժողովուրդն այստեղ է»,- նշել է նախկին վարչապետը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը «բռնազավթել է իշխանությունը»։
«Մենք բաց ենք համագործակցության համար բոլոր ընդդիմադիր ուժերի հետ։ Ես համոզված եմ, որ հզոր միավորումը կկայանա»,- ընդգծել է Հրանտ Բագրատյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 14:47
Следком Армении, помимо депутатов фракции "Армения" и бывших министров Сейрана Оганяна и Арцвика Минасяна, предъявил обвинения еще четырем лицам. Об этом сообщила пресс-служба Следкома Армении.
-
2025-07-28 14:45
Сообщения якобы об атаках инфраструктуры "Аэрофлота" хакерскими группировками достаточно тревожные, заявил пресс-секретарь президента России Дмитрий Песков.
-
2025-07-28 14:44
Мэр Гюмри Вардан Гукасян заявил, что осуждает аресты архиепископов Микаэла Аджапахяна и Баграта Галстаняна. Об этом он заявил журналистам в понедельник.
-
2025-07-28 14:41
Более 300 грузовиков с гуманитарной помощью прибыли на территорию сектора Газа. Об этом сообщило Управление по координации действий правительства Израиля на палестинских территориях (COGAT).