Կոնսերվատորիայի ճակատագրով դասախոսները մտահոգված են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան խոշորացնելու մասին լուրերը վաղ առավոտից քննարկումների մեծ ալիք են բարձրացրել։ Կոնսերվատորիայի ռեկտորատից մինչև ուսանողներ անընդունելի են համարում խոշորացման որոշումը։ Այս աղմուկին զուգահեռ Կրթության նախարարությունը պարզաբանել է, որ բուհերի խոշորացման գործընթացի շրջանակում առաջարկվել է 6 ուղղություն, իսկ կոնսերվատորիան որպես պետական բուհ այս գործընթացի շահառու է։
Լրագրողների հետ զրույցում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը պատմել է, որ դեռևս 2023 թվականի հուլիսի 17-ին նախարարի կողմից հրավեր է եղել ՀՀ-ում գործող բուհերին և գիտական կազմակերպություններին այն առաջարկով, որ կազմակերպությունները կազմակերպեն ներքին քննարկումներ մինչև այս տարվա փետրվարի 15-ը և ներկայացնեն հայեցակարգային լուծումներ խոշորացման և օպտիմալացման հարցերի վերաբերյալ․
«Կրթության բարեփոխումների վերաբերյալ լայնածավալ գործընթացի շրջանակներում կազմակերպվել է բուհերի և գիտական կազմակերպությունների խոշորացման ու դրանց միավորման գործընթաց ու ներքին քննարկումների արդյունքում առաջարկել է կլաստերային 6 ուղղություններ։ Բուհերին և գիտական կազմակերպություններին առաջարկել ենք ներքին քննարկումներ ունենալ այդ խոշորացման թեմայի վերաբերյալ, որպեսզի իրենք քննարկեն և որոշեն՝ որտեղ են իրենց տեսնում, ինչ կառավարման առաջարկներ ունեն։ Նաև առաջարկել ենք, որ այդ կազմակերպություններն իրենց հետ ունենան իրենց ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն հայեցակարգային քննարկումներին»։
Դիտարկմանը, որ Կոնսերվատորիան բացասական կարծիք ունի, Գիտկոմի նախագահն ասաց․ «Խնդիր չկա։ Պետք է հասկանալ՝ բացասականի էությունը որն է, ինչի հիման վրա է այն բացասական, ինչ արգումենտային բազա կա։ Պետք է հասկանալ՝ ինչն է խնդիրը, որ նրանք չեն ուզում գործունեությունը շարունակել «Ակադեմիական քաղաքում»։ Այս գործընթացի շահառու է նաև կոնսերվատորիան։ Մեր գործառույթն է իրենց հետ քննարկել ու հասկանալ, թե որոնք են այն շփման կետերը, որոնց շուրջ կարելի է զարգացնել»։
Անդրադառնալով շենքի վաճառքի վերաբերյալ հրապարակումներին՝ Հայոցյանն ասաց․ «Կառավարության կողմից կա հանձնարարական՝ կազմակերպել ազատված գույքի մենեջմենթի մեխանիզմ, այդ թվում՝ վարձելով համապատասխան միջազգային փորձ ու հայեցակարգը մշակելու փորձով փորձագետներ։ Այն գույքը, որն ազատվում է քաղաքում, այդ գույքի օգտագործումը բերելու է համապատասխան եկամուտներ՝ «Ակադեմիական քաղաքին»՝ առանց օտարման ու վաճառքի։ Քանի նոր շենքը պատրաստ չլինի որևիցե մեկը չի կարող շենքից դուրս գալ ու չտեղափոխվել։ Տեղը պետք է պատրաստ լինի, ընդունված լինի, համապատասխան ձևերով կազմակերպված կլինի, այնուհետև մարդիկ իրենց գործունեությունը կշարունակեն այնտեղ»։
NEWS.am-ի հետ զրույցում դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանը պատմեց, որ ուսանողներից է տեղեկացել խոշորացման մասին․ «Այսպես շփոթված, զարմացած, հուսահատված, չիմանալով ինչ անել ոնց անել, ինձ են հարցնում, ինքս տեղյակ չեմ։ Ես համարում եմ ընդհանրապես միշտ եղել է այնպես, որ մշակութային կենտրոնները պետք է լինեն քաղաքի կենտրոնում։ Մանավանդ որ թատրոններ են, օպերա է, դահլիճները․․․այստեղ միայն կենսերվատորիայի հարցը չէ, պետք է հնարավորություն ունենան հաճախել, լինել փորձերին, շատերը աշխատում են, մասնակցեն»։
Թե ինչ հետևանքներ կունենա կոնսերվատորիայի ապամոնտաժումը՝ Գայանե Հովհաննիսյանն ասաց․ «Համարենք, որ ամեն ինչը վարի է գնալու, սկսած մշակույթից, վերջացրած ամեն ինչով»։
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ «Ժողովուրդ» պարբերականը գրել էր, որ հայտնի է դարձել այն 5 ուղղության ամբողջական ցանկը, որի շրջանակում իրականացվելու է բուհերի օպտիմալացման և խոշորացման ծրագիրը։ Թերթը գրել էր, որ Հայաստանում կլինի բուհական կրթության 5 ուղղություն` «Արվեստներ», «Կրթական», «Բժշկական», «Դասական» և «Տեխնոլոգիաներ»։
ԿԳՄՍ-ն խնդրի առնչությամբ պարզաբանում է տարածել, ըստ որի՝ թյուրընկալումներ են եղել, և, որ ցանկն աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ է,
«Ներկայացվել են այն 6 ուղղությունները, որոնց շուրջ նախատեսվում է կազմակերպել խոշորացման գործընթացը: Ստացվել են համապատասխան առաջարկություններ, որոնց հիման վրա նախապես հայտարարված 6 ուղղություններով ձևավորվել են աշխատանքային խմբերի նախնական կազմերը»,- նշվում է պարզաբանման մեջ։
Ըստ նախարարության՝ Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական:
Հիշեցնենք՝ կառավարության ծրագրերի համաձայն` նախատեսվում է «Ակադեմիական քաղաք» տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։ Նախագիծը ոլորտի բազմաթիվ մասնագետների դժգոհությունն է առաջացրել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.