Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի մեքենայից գողացել են պայուսակը` հնչեղ գործերի նյութերով
Թալանել են հայտնի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա նշել է` կատարվածը սովորական գողություն կհամարեին, եթե գողացված չլիներ վերջին օրերին ԶԼՄ-ներից մեկի ուշադրության կենտրոնում հայտնված պայուսակը։
«Սա բացահայտ ուղղորդված է. գողը գումար ավտոմեքենայի մեջ չի թողնում, պայուսակ գողանում: Սրանով նաև փորձ է արվել պարալիզացնել Ալեքսանդր Կոչուբաևի գործունեությունը, քանի որ գողացված նոթբուքում եղել են նրա վարույթի հնչեղ գործերի նյութերը»,- գրել է Ալեքսանյանը։
Նշենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը ՀՀ երկրորդ նախագահի որդու` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի պաշտպանն է։ Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկն անդրադարձել էր դատական նիստի ժամանակ Լևոն Քոչարյանի նկարահանած տեսանյութին, որում նոթբուքի պայուսակ էր երևում։ Լրատվամիջոցը գրել էր, թե Քոչարյանը բլոգերության ուղին է բռնել՝ դատի ընթացքից տեսանյութ հրապարակելով և ցուցադրելով շուրջ 3000 դոլար արժողությամբ պայուսակը: Կոչուբաևն արձագանքել էր հրապարակմանը՝ նշելով, որ դա իր, ոչ թե Լևոն Քոչարյանի պայուսակն է, ու դրա արժեքը 3000 դոլար չէ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.